Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈԻԽ ԻԱ.

Պ. Դարեհյան Պոլիս վերադառնալեն վերջը երբ կը պատրաստվեր յուր իղձը գոհացնել Սիրանույշի տեսությամբ, ահա տիկին Հայնուռի հիվանդությունը նոր պատնեշ մ՚եղավ ընդդեմ տենչանացը: Սրտնեղությունը տիրած էր վրան, ու հացկատակաց ամեն հնարքը կը նպաստեին միայն յուր անհամբերությունը գրգռելու։ Տիկին Հայնուռի հիվանդության միջոցին Դարեհյանի գլխավոր զբաղմանց մին եղած էր անոր վիճակին վրայոք մանրամասն տեղեկություններ ստանալ․ ու այդ հիվանդության ծանրության մեջ յուր բաղձանաց հետաձգումը տեսնելով կարծես թե վրան մոլեգնություն մ՚եկած էր։ Ոչինչ այնչափ անհանդուրժելի մարդու մի որ հարստության շնորհիվ վարժ է կամացն անմիջական գործադրությունր տեսնելու, որչափ արգելքն որ նպատակեն զինքը կը հեռացնե։

Վերջապես հասավ Պ․ Դարեհյանի համար փափագելի օրն Հայնուռ ընտանյաց այցելության երթալու։ Լի էր նա դյուրագրգիռ և անհամբեր այն զգացմամբ որ արգիլյալ բաղձանք մի կը զարթուցանե սրտին մեջ։ Վերջապես ներկայացավ յուր կարոտալից աչացը Սիրանույշի պատկերր։ Օրիորդին դալկահար ու մելամաղձոտ կերպարանքր զինքը կրկին գեղեցկությամբ կը փայլեցներ։ Կարծես թե նա՝ մայրը մտնող արեգակե մի լուսավորված աշնանային տխրազգաց օր մ՚էր։ Եվ ստուգիվ Սիրանույշին սիրո աշունն էր այն օրը զոր Երվանդին հիշատակը աղոտ նշույլոք կը պայծառացներ տակավին, մինչ յուր թարշամյալ հուսո տերևները ատելի շունչե մի յուր շուրջը կը տարուբերեին։

Թշվառ կույսը բախտին հարվածոց առջև գլուխր կը խոնարհեցներ․ և իբր արձան թախծության ամեն ջանք կըներ մորմեն ծածկելու համար այն փոթորիկն որ զինքր կալեկոծեր։ Դարեհյանի քաղաքավարական ու հիացման խոսքերն անեծք մ՚էին իրեն համար։ Կը փափագեր ագատ ըլլալ գոչելու համար «Կատեմ զքեզ բոլոր սրտովս և միշտ պիտի ատեմ, խույս տուր ինձմե»։

Երկու ժամու չափ Դարեհյանի ուշադրության և սիրաբորբոք