Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեմ շատ անգամ բուռն հարձակմանդ սաստկությունը կը փշրվի։

Ղրիմու պատերազմին անգլիացի զոհերուն մեկ մասը ստացավ իբրև վերջին հանգստարան Մարմարայի վրա նայող այդ դարատափը, իբր թե ծովուն ձայնը լսելով կարծեին անոնք թե իրենց մահվան քունը օրորված ըլլար Թայմիզի ջուրերուն մրմնջովը։

Այս մահաբույր վայրեն կանցներ Երվանդ երբ հանկարծ լսեց ձայն մի հեռավորութենե սակավ ինչ տկարացած, և որ կարծես սև խաչերն էին մահաշուք այդ վայրեն բխած․ բուն էր որ կեղերերգեր հանդորր մեռելոց։ Թվեցավ երիտասարդին թե այդ ժանտ հնչյունը յուր սիրույն մահը կը գուժեր: Սրտին մեջ տխուր արձագանք մ՚արթնցավ, սև թառանչ մ՚ելավ հոնկե, ամեն ինչ մթնեցավ շուրջը, թեև երկինք կը նմաներ եթերային պարտեզի մի շողշողուն ծաղիկներով սփյուռ, և լուսինը՝ իբր պայծառ աչք մի անքուն հսկելով, համայն բնությունը կը լուսավորեր։

Իզուր Երվանդ յուր նախապաշարումը կը հեգներ մտացը կորովույն դիմելով։ Իղուր կորոներ զապահովություե որ փախուստ կուտար իրմե։ Սիրտը նախազգացություններ ունի զորս ի զուր բանականությունը կուզե մեկնել։

ԳԼՈԻԽ Կ.

Վերջապես հասավ նավակը Գատըքյոյ, դուրս ելավ մեր հուզյալ ուղևորը, ու քայլեց դեպի քրոջը տունը։ Ուշ չէր բոլորովին, ու Զարուհին և յուր ամուսինը անհանգիստ սրտով կսպասեին անոր վերադարձին։

Փողոցին դուռը զարնվեցավ. մանկամարդ կինը՝ սիրտ ի դող տեղեն ցայտելով «Երվանդն է» ըսավ, ու սանդուղներեն վար վազելով փութաց դուռը բանալու։ Բայց եղբորը տխուր կերպարանքեն ներգործվելով սաստկապես, հարցուց այլայլությամբ։

— Եղբա՛յր իմ, աղե՞տք մի կա արդյոք։ Սիրանույշ չընդունեցա՞վ զքեզ։