Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանկարծական ջերմութենե դեմքին ողողվիլը կզգար, ինչպես և, թեթև շփոթություն մի։

Ներսես կը նշմարեր զայդ, և ինքն յուր կողմանե կը հուզվեր։ Երբեք երկուքն առանձին չէին գտնված ազատորեն խոսելու համար, և գուցե հանգետս փոփոխակի իրենց սրտերուն վիճակն իրարու հայտնելու։ Երկու հրեշտակներն որք միշտ իրենց վարժուհվույն անբաժանելիներն էին, կարծես պատվարն էին որք երկու հոգիներու սիրո ընդհարումը կարգիլեին։ Բայց պիտի հասներ վերջապես օրն՝ ուր երկու երիտասարդներն փոփոխակի իրենց դիրքն պիտի զգային։

ԳԼՈԻԽ ԺԴ.

Տիկին Աբգարյան ընդունելության մասնավոր օրեր ու երեկույթներ ուներ, ուր ինքը կը գահակալեր իբր թագուհի զինքը պաշտող անձանց ու խնկարկուաց մեջ։ Յուր գլխավոր հաճույքն էր երիտասարդաց սիրտը վրդովել, անոնց մեջ նախանձու սերմեր սփռել, և մերթ միույն և մերթ մյուսին շնորհել քաջալերիչ ժպիտներն ու նայվածքներն։ Ասոնց մեջեն ոմանք կը խոնարհեին անոր քմահաճությանց առջև, և իբր ստրուկ կը վարվեին, այնպես որ տիկինն իբր խաղալիք գործածելով զանոնք անխիղճ կերպիվ կր նկատեր անոնց սրտին արյունիլը։ Գեղեցկության այդ երկրպագուաց մեջ կային սակայն այնպիսի ճարպիկ անձինք որ արվեստավորյալ անտարբեբությամբ կը պատասխանեին տիկնոջ փոփոխամիտ ձգտմանց, և ամեն առթե օգուտ կը քաղեին անոր սրտմտությունը շարժելու և նախանձը բորբոքելու՝ ի վրեժխնդրություն այն կանացի մեքենայությանց որոնց ենթարկված էին իրենք։

Աշնան եղանակն էր, Աբգարյան ընտանիքը վերադարձած էր գյուղեն, ուր անցուցած էր ամառվան եղանակը։ Տիկինը հացկերույթ մ՚առաջարկեց երիտասարդաց խումբի մի, որոնց թվույն ավելցուց քանի մի տիկնայք բամբասանաց առիթները խափանելու մտոք։ Այդ տիկնայք ոչ միայն իրեն հետ ի պայքար մտնելու անկարող էին գեղեցկության մասին, այլ ընդհակառակն առավել ևս զայն ի լույս բերելու կը նպաստեին։ Մութ հատակն էին մանավանդ ուսկից տիկին Աբգարյանի դիմական