Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և գիտեմ սակայն թե ողջ առողջ է։ Գիշերվան մեջ թանձր ամպերով սևցած երկինքն ոչ առավել խավարած է քան հոգիս։


Տիկին Սիրա առ Մայտա

Կըմբռնեմ դառնագին վիճակդ, բայց երբ չես կարող դարման գտնալ անմիջապես, կը մնա քեզ համբերել և քաջությանդ մասունքը չի վատնել հուսահատությանդ մեջ։ Ժամանակը մոտեցավ, կըսես, ուր պիտի կարողանաս Փարիզ երթալ. ուրեմն հանդարտե՛ ։ Մի՛ դատապարտեր զՏիգրան հառաջ քան յուր պատճառներն իմանալու, զի գուցե դո՛ւ նույնիսկ արդարացնես զինքը։ Դու կը դատապարտես զինքն, ո՜գիտե թե ինքն ալ նույնը չըներ քեզ նկատմամբ։ Հանդարտե՛, սիրելի՛դ իմ Մայտա, զի մոտեցավ ժամանակն ուր ամենայն ինչ պիտի բացատրվի քեզ։


Մայտա առ Տիկին Սիրա

Մայրենի գոհունակությունս մոռցնել կուտա ինձ վայրիկ մի իմ անձնական հոգերս. Հուլիանես ամուսնացավ, պաշտոն մ'ունի արդ։ Հարսնության սպիտակ զգեստներով աղջիկս հրեշտակի կը նմաներ որ երկինքեն գլորելով մահկանացուի մի բազկաց մեջ կը պատսպարեր։ Եվ այն անուշ տխրությունն որով համակված Էր նույն օրը՝ նոր գեղեցկություն մի կավելցներ յուր կուսական շնորհաց։

Պսակը գիշերը կատարվեցավ Լևոնի տունը, բյուր լույսերով շքեղացած սրահի մեջ, զոր երփներանգ ծաղկանց շարքն ու բուրմունքն անուշավետ և գեղեցկատեսիլ պարտիզի կը նմանեցնեին։ Պսակի խորհուրդն, Ավետարանին սրտագրավ հորդորներն, եկեղեցական ձայնակցությունն այնպիսի ազդեցություն մ'ըրին վրաս որ արտասուքս լռին կը հոսեր, մինչ ես կը վերանայի ու այլևայլ զգացումներ ու մտածություններ սիրտս ու միտքս պաշարելով, մոռցնել կուտային

68