Էջ:Ընտրանի.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ության, իսկ մերկ ժողովրդավարությունը՝ աշխարհաքաղաքացիության (կոսմոպոլիտիզմի)։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը մեզ համար ընդունելի չեն։ Մեր նպատակը իրավական պետության եւ ժողովրդավարական հասարակության ստեղծումն է։

― Միխայիլ Գորբաչովի եւ Բորիս Ելցինի անուններն այսօր մյուսներից հաճախ են հնչում։ Ինչպե՞ս են ձեւավորվում Ձեր հարաբերություններն այդ քաղաքական գործիչների հետ։

― Պրեզիդենտին բավականին հաճախ եմ հանդիպում Ֆեդերացիայի խորհրդում, հարաբերությունները զուտ գործնական են։ Ինչ-որ համակրանք կամ հակակրանք մեր միջեւ չկա, ես նրան ընդունում եմ իբրեւ քաղաքական գործիչ, պարտնյոր, որի հետ գործ ունեմ։ Ելցինի նկատմամբ մարդկային համակրանք եմ տածում եւ հարգում եմ նրան իբրեւ քաղաքական գործիչ։ Մենք շատ հազվադեպ ենք շփվում, սակայն երբ հարկ է լինում լուծել ընդհանուր հարցեր, նա արագ ու վճռական, առանց բյուրոկրատական քաշքշուկների է գործում։ Դա ինձ դուր է գալիս։

― Կա՞ տարբերություն «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Լեւոն Տեր -Պետրոսյանի եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի միջեւ։

― Իհարկե։ Ես քաղաքագետ չէի, երբ «Ղարաբաղյան» շարժում մտա։ Ես գիտնական էի, բանասիրության դոկտոր, սիրում էի իմ գործը, քիչ հաջողություններ չունեի՝ իմ աշխատությունները տպագրվում էին ե՛ւ Միությունում, ե՛ւ արտասահմանում։

― … Եւ այդ բոլորը փոխարինեցիք միտինգներով, քաղաքական պայքարով, կիսամյա բանտարկությամբ եւ հանրապետության ղեկավարի պոստում մշտական «գլխացավանքով»…

― Գալիս է մի պահ, երբ պիտի ընտրություն կատարես։ Ինձ այդ անել պարտադրեց հայ մտավորականի պարտքը։ Եւ ոչ միայն ինձ։ Իմ բոլոր զինակիցներն անցել են «Ղարաբաղի» քաղաքական դպրոցը, մենք սովորել ենք միմյանցից եւ այդ տարիներին, ինձ թվում է, ձեռք ենք բերել համակարգված քաղաքական մտածողություն։ Ես շնորհապարտ եմ «Ղարաբաղ» կոմիտեին եւ Հայոց համազգային շարժմանն այն ամենի համար, ինչ ինձ տվել են նրանք։ Իսկ ընդհանրապես ես առաջին անգամ 10 օր «նստել» եմ «բուռն» քաղաքական գործունեության համար