Էջ:Ընտրանի.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող է թվալ միայն առաջին հայացքից. սակայն մի պետություն, որ չկարողացավ կանխել Սումգայիթի հայ բնակչության նկատմամբ կիրառված եղեռնը, չի կարող երաշխավորել նաեւ մշակված ծրագրերի իրագործումը։

Դրա վառ ապացույցը տալիս է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հենց ՍՄԿԿ կենտկոմի կայացրած երկու հիմնական որոշումների համեմատությունը։ Այսպես, ՍՄԿԿ կենտկոմի 1988թ. փետրվարի 21-ի որոշման մեջ նշված էր հետեւյալը. «[Ադրբեջանական եւ Հայկական] հանրապետությունների կուսակցական եւ սովետական մարմիններին առաջարկված է… մշակել եւ իրականացնել մարզի սոցիալ-տնտեսական ու կուլտուրական հետագա զարգացման միջոցառումներ» («Սովետական Հայաստան», 25 փետրվարի, 1988թ.)։ Սրանից կարելի էր ենթադրել, թե Հայաստանը պետք է ակտիվորեն մասնակցի Լեռնային Ղարաբաղի «սոցիալ-տնտեսական ու կուլտուրական հետագա զարգացման» գործին։ Սակայն ՍՄԿԿ կենտկոմի եւ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988թ. մարտի 24-ի որոշումը ի չիք է դարձնում Հայաստանին վերապահված այդ իրավունքը՝ Ղարաբաղում իրականացվելիք բարենորոգումների ողջ ծրագիրը դնելով Ադրբեջանական ՍՍՀ-ի պետական մարմինների եւ ՍՍՀՄ զանազան մինիստրությունների վրա։ Որոշման մեջ Հայկական ՍՍՀ-ին ցուցված են միայն հետեւյալ երկու ծաղրական հանձնարարականները. «17. ՍՍՀՄ ժողովրդական կրթության պետական կոմիտեին, Ադրբեջանական ՍՍՀ Մինիստրների խորհրդին եւ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, ինչպես նաեւ Ադրբեջանական ՍՍՀ-ի մյուս շրջաններում գտնվող հայկական դպրոցներում աշխատանքը կատարելագործելու կազմակերպական-մանկավարժական եւ մեթոդական համատեղ միջոցառումների մշակումն ու իրագործումը։ 18. ՍՍՀՄ ժողովրդական կրթության պետական կոմիտեին՝ Ադրբեջանական ՍՍՀ Մինիստրների խորհրդի եւ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի հետ համատեղ 1988 թվականից սկսած մասնագետների կոոպերացված պատրաստման պլաններով նախատեսել, որ Հայկական ՍՍՀ-ի տարածքում գտնվող բուհերում ուսանողական տեղեր հատկացվեն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ապրող անձանց նպատակային ընդունելության համար» («Սովետական Հայաստան», 29 մար