Էջ:Ընտրանի.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րույն քաղաքական գործոն է։ Այնպես որ, ինչ-որ համաձայնության գալ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի կարծիքը, նշանակում է հենց սկզբից վիժեցնել այդ համաձայնությունների արդյունքները։

Լեռնային Ղարաբաղը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում պետք է ներկայացվի իբրեւ իրավահավասար սուբյեկտ։ ԵԱՀԽ-ի վերջին որոշմամբ դա ընդունվում է։

― Այսինքն, ըստ էության, դա նշանակում է արդեն եռակողմ բանակցություններ վարել՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ։

― Եռակողմ կամ՝ բազմակողմ։ Եւ դա արդեն որոշակի նվաճում է։ Ահա թե ինչու ես այժմ առավել լավատեսորեն եմ մոտենում այդ հիմնահարցի լուծմանը։ Արդեն կան այն հստակ մեխանիզմները, որոնց միջոցով կարող ենք խաղաղության հասնել մեր տարածաշրջանում։ Գլխավորն է՝ հասնել խաղաղության։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, նրա հետագա ճակատագրին, ապա դրանք բանակցությունների առարկա են։

― Ինչպիսի՞ն կարող է լինել Ռուսաստանի դերը հակամարտության կարգավորման գործում։

― Դա բարդ հարց է։ Ես իմ տեսակետն ունեմ։ Ռուսաստանն այնքան է զբաղված իր ներքին հիմնախնդիրներով, որ հնարավորություն չունի մեր տարածաշրջանում երկարատեւ քաղաքականություն իրականացնել։ Սակայն վաղ թե ուշ Ռուսաստանի ներքին հիմնախնդիրները կլուծվեն, եւ նա կվերադառնա իր ռազմավարական շահերին։

Ռուսաստանը կվերադառնա, սակայն կվերադառնա մշակութային, տնտեսական ազդեցության ոլորտներ։ Ռուսաստանը թույլ չի տա, որ ձեւավորված վակուումն ուրիշները լրացնեն։ Այժմ, սակայն, Ռուսաստանը ձգտում է պատասխանատվության մի մասը հանձնել միջազգային կազմակերպություններին։ Կարծում եմ, պետք է նույնիսկ ողջունել այդ ջանքերը։ Չէ՞ որ նշանակալի չափով նրա շնորհիվ հնարավորություն ստեղծվեց միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ղարաբաղյան հիմնահարցին։

Այսինքն՝ Ռուսաստանը չի հրաժարվել ղարաբաղյան հիմնահարցի լուծումից, այլ հրաժարվել է այն միայնակ լուծելուց։ Ես կարծում եմ, որ