Էջ:Ընտրանի.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարձր արդյունքների են հասել։ Առկա վարելահողերից 400 հազ. հադրվել է բերքի տակ։ Ըստ նախնական տվյալների, ընթացիկ տարում գրեթե բոլոր հիմնական բուսաբուծական մթերքների արտադրության սպասվելիք ծավալները (բացառությամբ պտղի ու ծխախոտի) կգերազանցեն նախորդ տարվա մակարդակը։ Այսպես, հանրապետությունում արտադրվել է շուրջ 320 հազ. տոննա հացահատիկ կամ, 1991թ. համեմատությամբ 5,3 տոկոսով ավելի, կարտոֆիլը՝ 330 հազար տոննա, կամ 16,4 տոկոս ավելի, բանջարեղենը՝ 558 հազար տոննա, կամ 25,7 տոկոս ավելի եւ այլն։

Գյուղատնտեսական մթերքների 70–80 տոկոսն արտադրվել է գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում, որը հողի սեփականաշնորհման կենսունակության բացահայտ դրսեւորում է։ Բացարձակ ծանր պայմաններում հաջողվել է մթերել ավելի քան 60 հազ. տոննա հացահատիկ, աշնանացան է կատարվել 96,5 հազ. հա վրա, որը շուրջ 11 հազ. հա ավելի է նախորդ տարվա արդյունքներից։

Սակայն ծանր կացություն է ստեղծվել անասնապահության ոլորտում։ Անասնակերերի կենտրոնացված մատակարարման համակարգի վերացումը եւ խտացրած կերերի ներմ ուծման բարդությունները, ինչպես նաեւ սեփականաշնորհման գործում տեղ գտած լուրջ թերությունները պատճառ դարձան անասնագլխաքանակի զգալի կրճատման։ Այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են թռչնաբուծությունը եւ համալիրային խոզաբուծությունը, հայտնվել են վերացման եզրին։

Գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում արտադրված մթերքների (բացառությամբ հացահատիկի, խաղողի, բրդի) չնչին մասն է վաճառվել պետությանը։ Ակնհայտ են մթերող եւ վերամշակող կազմակերպությունների աշխատանքներում տեղ գտած թերությունները, չի կիրառվում նախնական պայմանագիր-կոնտրակտացիաների կնքման ու անմիջապես արտադրության վայրերում գնումների իրականացման պրակտիկան, անկատար է վճարումների մեխանիզմը, արդյունավետ չեն օգտագործվում նպատակային վարկերը։

Անչափ կարեւորվում է մասնավոր սեփականության վրա հիմնված գյուղացիական տնտեսությունների եւ վերամշակող–սպասարկող օղակների միջեւ ծագած հակասությունների հաղթահարումը, անցումը որակապես նոր տնտեսական հարաբերությունների եւ, մանավանդ,