Էջ:Ընտրանի.djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


― Ես թռուցիկ եմ ծանոթ նման մեկն աբանությունների։ Դուք խտացրիք դա, եւ ես հավատալով Ձեր խտացմանը՝ պատասխանում եմ ոչ թե նրանց, այլ Ձեզ։ Մի քանի հարց է շփոթված։ Ես տեղյակ եմ, որ Կովկասյան ԵԱՀԿ ստեղծելու հարցն առաջ է քաշվել, նախաձեռնվել է հիմնականում Չեչենստանի կողմից։ Անկախ այն ամենից, ինչ գրվում է մամուլում, դրան դեմ են նաեւ Վրաստանը եւ Ադրբեջանը, որոնք սակայն դժվարություններ ունեն՝ Չեչենստանին չնեղացնելու առումով։ Կար Ելցինի նախաձեռնությունը՝ կիսլովոդսկյան հանդիպումը, որը տեղի էր ունեցել կովկասյան չորս պետությունների ղեկավարների միջեւ (Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան), եւ որոշում էր կայացվել այդ կիսլովոդսկյան հանդիպումը կամ գագաթնաժողովը դարձնել պարբերական։ Այս անգամ էլ, Մոսկվա կատարած իմ այցելության ժամանակ, այս հարցը լրջորեն քննարկվեց, եւ ես ողջունեցի այդ գաղափարը։ Չեչենական նախաձեռնությունը, փաստորեն, ելցինյան նախաձեռնությունը ձախողելու մի ձեւ էր։ Վստահ եմ, որ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան գագաթնաժողովը շատ ավելի լուրջ բովանդակություն եւ հեռանկար ունի, քան չեչե նական առաջարկությունը։

ՎԱՀԱԳՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ, Հայաստանի Ամերիկյան համալսարան ( ինտերնետի միջոցով ) ― Մեծարգո Նախագահ, անկախությունը որպես գաղափարախոսություն Ձեր եւ Ձեր սերնդինն է։ Այն արդեն իրականություն է։ Ըստ Ձեզ, որո՞նք պետք է լինեն գալիք սերնդի գաղափարախոսությունն ու նպատակները։

― Ճիշտ կլիներ, որ այդ հարցն ուղղեիք իմ տղային, որը հաջորդ սերնդի ներկայացուցիչն է։ Սա կատակ է։ Ո՞րը պետք է լինի հաջորդ սերնդի գաղափարախոսությունը։ Հաջորդ սերնդի եւ հաջորդ բոլոր սերունդների գաղափարախոսությունը պետք է լինի մեր պետականության ամրապնդումը, մեր ժողովրդի բարգավաճումը եւ մեր երկրի ծաղկումը։

ՍԵՒԱՆ ԴԵՅՐՄԵՆՋՅԱՆ, «Ժամանակ», Ստամբուլ ― Ուզում եմ իմանալ, թե ինչ վիճակում են գտնվում այսօր Հայաստան – Թուրքիա հարաբերությունները։ Եւ ինչպիսին կլինի Հայաստան – Թուրքիա հարաբերությունների տեսքը Ձեր նախագահության շրջանում։

― Այս հարցի շուրջ մենք բազմիցս ենք արտահայտվել, գուցե նույնիսկ կարելի է ասել, որ ամեն ինչ ասված է։ Մենք որեւէ խնդիր չունենք։