Էջ:Ընտրանի.djvu/600

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԱՎԵՏ ԴԵՄՈՒՐՅԱՆ ― Չի հրապարակվում։

― Եթե դուք հետաքրքրվում եք՝ կարող եք այդ փաստերն ստանալ։ Չե՞ք կարող։ Որեւէ լրագրողի մերժե՞լ են որեւէ տեղեկություն տալ սեփականաշնորհման գործընթացի վերաբերյալ, աճուրդների վերաբերյալ, գնահատումների վերաբերյալ։ Ես կխնդրեմ բոլոր կոնկրետ փաստերն ինձ ներկայացնել։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ― Խոսքը միջազգային աճուրդների մասին է։

― Միջազգային աճուրդն ունի իր օրենքները։ Գործարքի գաղտնիությունը պետք է պահպանվի։ Այլապես ոչ մի գործարք տեղի չի ունենա։ Գործարքի գաղտնիությունը որոշ ժամկետում պիտի պահպանվի։ Եթե գաղտնիքը չպահպանվի, ոչ մի գին չեն տա։

ՄԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, «Արմենպրես» ― Մեծարգո պարոն Նախագահ, Մովսես Խորենացու «Հայոց պատմության» 1500-ամյա հոբելյանին նվիրված հանդիսության ժամանակ, հիշատակելով Պատմահոր կողմից ազգային արժանապատվության եւ սեփական ուժերի գնահատման իրապաշտական գիտակցության ընկալումը, Դուք նշեցիք, որ այսօր էլ մեր ժողովրդին հենց այդ է անհրաժեշտ։ Արդյո՞ք մեր ժողովուրդը, պետությունը, իշխանությունները, քաղաքական ուժերը անցած 6 տարիների ճանապարհն անցել են հենց այդ գիտակցությամբ։

― Ես ուզում եմ հիշել, նախ, կոնկրետ ինչ եմ ասել։ Խորենացին շատ մեծ միտք է արտահայտել դեռ 1500 տարի առաջ, կարողացել է փայլուն կերպով ձեւակերպել «Ոտքերդ վերմակիդ չափով երկարացրու» բանաձեւը։ Այո, ես գտնում եմ՝ եթե ազգը, եւ ոչ միայն ազգը, այլեւ մարդը, չի կարողանում ճիշտ գնահատել իր ուժերը, այդ ազգն ու այդ մարդը կարող են մատնվել խայտառակ վիճակների, ինչպես մենք տեսնում ենք ամեն քայլափոխի։ Առնվազն ես եւ իմ ընկերներն առաջնորդվել ենք այդ գիտակցությամբ։ Մենք, համենայն դեպս, չենք արել մի քայլ՝ լինի դա քաղաքականության մեջ թե տնտեսության, որը վեր լիներ մեր ուժերից, մեր հնարավորությունների սահմանից։ Խորենացին դա է ասել։

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ, Տեղեկատվության վարչություն ― Մեծարգո պարոն Նախագահ, տարածաշրջանի երկրները՝ Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, տարբեր մակարդակներով, բազմիցս ընդ