Էջ:Թորոս Թորանեան, Թեւածող հոգի մը Մկրտիչ Սարգսեանի հետ.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թորոս Թորանեան

Իսկ Մանուշակը, որ հազիվ հարս եղած՝ իր ամուսինը կղրկե ճակատ։

«— Մանուշակ, դու սիրու՞մ ես ինձ։

— Ես իմ սերն եմ սիրում»։

Վերջավորության, 18-ամյա ուսուցիչը կմեկնի ճակատ։

Գրքին վերջին մասը՝ «Կյանքը կրակի տակ», վեպ մըն է, գրված Հայրենական պատերազմի մասին։

Շատ է գրված Հայրենական պատերազմի մասին։ Ու տակավին շատ ալ պիտի գրվի այդ հերոսական օրերու մասին, երբ սովետական ժողովուրդները ճակատի վրա ու թիկունքի մեջ իրենց գերմարդկային ճիգերը լարելով ճակատեցան ամենակատարելագործված զենքերով զինված ֆաշիզմի դեմ ու հաղթեցին։

Մարդը ճակատեցավ գազանին հետ ու հաղթեց վերջնականորեն, բանալով ժողովուրդները դեպի սոցիալիզմ տանող ճանապարհը։

«Իմ սերնդի ուղին դաժան, բայց հերոսական եղավ։ Իմ սերնդակիցներն այժմ հայրեր են։ Սակայն ավելի շուտ պատմություն են նրանք` եղբայրական գերեզմաննե՜ր, աղբյուր հուշարձաննե՜ր, ետմահու հերոսնե'ր, ետմահու Լենինյան մրցանակի լաուրեատնե՜ր, ետմահու արդարացված «մեղավորնե՜ր» եւ, վերջապես, յուբաքանչյուր տան մեջ մեծացրած եւ սրբացած լուսանկարնե՜ր, քան հայրեր»։

Ամբողջ պատերազմը կա այս պարբերության մեջ։

Կկարդաս վեպը եւ կհաստատես, թե միլիոններ կսպաննվին ու կշիջին բազմամիլիոն երազներ։

Կկարդաս եւ կհաստատես, որ ճակատի վրա սեր, ծիծաղ, դիակներ կողք-կողքի են։

Կկարդաս ու գիտես արդեն, որ՝

«Լույսից և մեր հարձակումից նահանջում են մութն ու թշնամին»։

Գիտես, որ գարուններ վիրավորված ու լավ երգեր սպաննված են. Բայց գիտես նաեւ, որ հաղթանակած է մարդը։

Ու կետ մը.

«Պատերազմը թնդանոթի որոտով է սկսվում, բայց նրա լռելով չի ավարտվում»։