Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սի, գործ տեսնի միաժամանակ .մի քանի կեղծ անուններով, մի անունը մի բան գրի, մյուսը նրան վկա գա, երրորդն էլ հաստատի, իբրև թե երեք մարդ են մեջտեղը։ Մի անունով հայհոյի, զըրպարտի, մյուս անունով կանգնի իբրե բանից անտեղյակ ու անմեղ մեկը։ Մարդ մի երես պետք է ունենա ու մի անուն, մանավանդ նա, որ առաջ է անցնում խոսելու հասարակական ծանր խնդիրների մասին, անհատների ու հոսանքների դեմ։ Այո՛, հասկանում եմ կեղծ անունը, երբ մարդ մի լավ բան է անում կամ գրում ու ծածկում է իր անունը։ Նա փախչում է փառքից ու պատվից։ Բայց երբ մեկը հարձակվում է սրա նրա դեմ, զրպարտում, հայհոյում, կասկածների տակ գցում ու թաքնվում կեղծ անունների տակ, նա փախչում է պատասխանից ու պատժից; Երբ բարի գործ անողի, հերոսի՚անունն են հարցնում, նա իրավունք ունի նեղանալու և խոսելու բարոյական ՚ օրենքից, բայց երբ զպարտչի հայհոյիչին ու նման՛մի վատի օձիքը բռնած ժամանակ նա Էլ համարձակվում աղմուկ հանել ու դիմել նույն՝ բարոյական ՝օրենքներին ու էտիկային և դեռ ուզում է դրանցով վախեցնել իրեն բռնողին, այդ ես չեմ հասկանում, և ոչ ոք էլ չի կարող հասկացնել, ՛թե հանդուրժելի է։

 Դուրս՚եկեք արևի տակ։ Այսպես է ասում ձեզ խուզարկու

Հով․ Թումանյանը։