Այս էջը սրբագրված է
Այո՛, էս ազգը դառը ժամանակների ու վայրենի հարվածների տակ ջախջախված, խանգարված ու խանգարված մի խալխ է դարձել ու դեռ ուշքի չի եկել նորից, մի ամբողջություն չի դարձել ու չի ապրում իր կյանքով, թե չէ ի՞նչպես կարող Էր պատահել, որ Սայաթ-Նովայի երգերն ու գերեզմանը մնային մոռացված։
Հայոց նորաբաց Դրական Ընկերությանը որոշել Է մոտիկ առաջիկայում կազմակերպել հատուկ Սայաթ-Նովային նվիրված մի գրական-երաժշտական երեկո և շիրմի խնդիրն Էլ Էս անգամ կարգի կդրվի։
Եվ արժե, որ հայ ժողովուրդը երբեմն-երբեմն էս հարազատ, գեղեցիկ ու մեծ անունները հանդես բերի ու ջերմանա նրանց մշտավառ հոգիների անշեջ կրակով։