Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միջազգային երաշխավորությամբ ապահովեց նրա հողային անձեռնմխելիությունը, սուլթանի անկախության սկզբունքը, նրա՝ իր հպատակ քրիստոնյա ազգերին հոշոտելու խնդիրն անվանվեց Տտճկաստանի ներքին գործ և նրանց բարօրության համար միանգամայն բավարար նկատվեց սուլթանի Հատտը-Հումայունը։

էստեղ, Փարիզում ստեղծվեց էն ամենը, ընչով որ սուլթանն իրեն զգում էր ուժեղ ու ապրում էր նրա բարբարոսական կառավարությանը, իսկ նրա հպատակ քրիստոնյա ժողովուրդները– դժբախտ ու տառապում էին՝ օրհասական մաքառումներով, ցույց տալով իրենց կենդանությունն ու վերածնվելու ձգտումը։

Եվ ահա Փարիզյան կոնգրեսի ու դաշնադրության վրա խոսելուց հետո էսպես է եզրափակում իր խոսքը մարդկության պատմությունը։

«Եվ էսպես,— ասում է,— քրիստոնյա պետությունների և ժողովուրդների մեջ եղած հակամարտության պատճառով, նրանց հանդեպ իրար ունեցած նախանձի պատճառով, էն մշտական անվստահության պատճառով, որով նրանք հսկում էին իրար և վերջապես, էն երկյուղի պատճառով, որով նրանցից ամեն մինը վերաբերվում էր մյուսի ազդեցության շրջանի միակողմանի ծավալումին ու զորացմանը— եվրոպական պետությունները իրանց հովանու տակ առան տաճկական գիշատիչ պետությունը և երկարացրին նրա գոյությունը, մտիկ չտալով, որ նա խորտակում է իր ազգաբնակության կուլտուրան և ինչպես իր մուսուլման, էնպես էլ քրիստոնյա հպատակների վերաբերությամբ անընդունակ է կատարելու իր պետական պաշտոնը։ էդ ժամանակից տաճկական պետության գոյությունը միայն մի նպատակ է ունեցել.– արգելել իր սահմաններում ապրող ժողովուրդների պատմական զարգացումը ու ձգձգել Ռալկանյան թերակղզու նահանգների վիճակի որոշումը» («История человечества», т. VIII, под ред. Гельмольдта)։

Եվ ահա տաճկահայ ժոդովուրդն իր հարցով նույնպես եղել