Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կլիման ու բնությունը և ինչով որ նրանք կենդանի են, գեղեցիկ են, մեծ են։

Չէ՜ որ ամեն ուժ սնունդ է սանում, զարգանում ու մեծանամ իր հարազատ կլիմայի մեջ, ու ինչքան էլ մեծանա, թեկուզ գլուխն էլ երկինք հասնի ու աշխարհքն առնի իր հովանու տակ— միշտ ոտը դրած է մի հողի վրա, ու էդ հողը իր հարազատ հողն է, իր հարազատ աշխարհքն է։

Այսինք հին Թիֆլիսը, որ մի առանձին ինքնուրույն աշխարհք ու զվարթ կյանք էր ներկայացնում իր համով ու հոտով, լեզվով ու ՜ադաթով, աղ ու հացով, նիստ ու կացով– անցել է արդեն։ Անցել է, և անդառնալի։ Ինչ որ տվել է, էլ չի կրկնելու։ Բայց ի՞նչ է տվել, ի՞նչ ժառանգություն է թողել գալիք սերունդներին, աշխարհքին, պատմությանը։

էս հաշիվը կտեսնվի անշուշտ, և կասվի թե՝ հին Թիֆլիսը հայոց գրականությանն էլ երկու մեծ անուն է թողել– Սայաթ– Նովա և Գաբրիել Սունդուկյան։ Հարազատ–Թիֆլիսի լեզվով, Թիֆլիսի շնչով, Թիֆլիսի հոգով։

Եվ մեծ։

Ու անվերջ մեծ Պեսլոն կյանքի բեմի վրա մաքուր, հաղթական՝ Զիմզիմովի դեմը կանգնած իր հալալ աշխատողի կոշտ ձեռքը կզարկի մուրհակին ու Թիֆլիսի բարբառով կորոտա.–քու սրտումն ի՞նչ է գրած… ու կվարի իր ազնիվ կռիվը, ոչ թե մուրհակի համար–այլ ճշմարտության համար, արդարության համար։

Ու անվերջ կհնչի Թիֆլիսի բարբառով դժբախտ սիրո մեծ երգչի՝ Սայաթ-Նովաի ձենը իր «զալում» յարին, որ ինքն էլ է կրակ, հագածն էլ.

«Կըրակե ծովեմեն՝ դուրս էկած՝ ռաշ, ջեյիրան ՚իս ինձ ամա…»

էն բանաստեղծական խոստումը.

«Թեգուզ անմահութին ուզիս՝ սիրով կա ճարիս քիզ ամա…»

Նրա փիլիսոփայական, խորիմաստ հորդորը.