Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյա՞մբ, լավ զենքերով ու մեծ թնդանոթներով, թե նյութական մեծ կարողությունով։

 Իհարկե, սրանք ամենքն էլ մեծ բան են սակայն մենք լսել, նույնիսկ տեսել ենք, որ մեծ զորքերն էլ իրենց կատարելագործված զենքերով խուսափել են պատերազմի դաշտերից, իրենց հարըստությունն էլ թողել են թշնամուն։ Միմիայն մի ուժ կա, որ չենք լսել, թե հեշտությամբ խորտակված լինի երբևիցե, մի ուժ կա, որ փոքրին էլ դարձնում է մեծ տկարին դարձնում է հզոր և հաղթություններ է ապահովում ու սխրալի գործեր։ 

Դա ժողովուրդների ոգևորությունն է։

ժողովուրդների ոգևորությունը վճռական դեր է կատարում և ներկա մեծ պատերազմում։
էսօրվան կուլտուրական ժողովուրդները, ինչքան էլ հարկադրված  լինեն պատերազմի գնալու, այնուամենայնիվ պատերազմը չեն սիրում։ էդ լավ գիտեն կառավարությունները, որոնցից ամեն մինը, վերջին ժամանակներս պատերազմներում, աշխատում է աշխարհի առաջ արդարանալ, թե ինքը չի պատերազմի պատճառն ու սկսողը։ Սակայն հեշտ բան չի աշխարհքին խաբելը,— մանավանդ քառասուն տարվան ամեն տեսակի պատրաստաթյուններն ու ազգերի դեմ սարքած դավադրությունները հրապա՛րակ ելնելուց հետո և ահա ժողովուրդները կատաղորեն ծառացած են Գերմանիայի դեմ, որպես պատերազմի սկզբնապատճառի ու ազգերի խաղաղության դավադիրի դեմ։ Առանց դիրքի ու դասակարգի խտրության, առանց համոզմունքի ու դավանանքի խտրության, գրեթե ամենքը Գերմանիայի հակառակորդների հետ են և ոգևորվում են նրանց հաղթանակով։ Պատերազմի բնավորությունն Էնպես Է, որ ամեն մեկին թվում Է, թե ի դեմս Ռուսաստանի, Անգլիայի ու Ֆրանսիայի Տոլստոյը, Գլադստոնն ու ժորեսն են դուրս եկել կռվի (թեկուզ Բելգիան Էլ թողնենք իր Մետերլինկով), մյուս կողմից Բիսմարկն ու Մետերլինկը, իսկ նրանց ետևից Էլ Աբդուլ Համիդի դաժան դեմքն Է երևում ստվերում։
Սրա համար Էլ մի կողմից ժողովուրդների բուռն սերն ու ոգևորությունն Է գալիս օվկիանոսի հորձանքի նման, մյուս կողմից թշնամու ատելությունն ու գազանական կատաղությունը, որ