Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հովիտում մեր անցյալ քաղաքական կյանքն է զարգացել ու անցել, մյուսի հովիտում մեր հին ու նոր կրոններն են ծաղկել, մեր ազգային սրբությունները, մեր ազգային դպրություն—գրականությո՛ւնը։

էջմիածնից թերևս ավելի հեշտ լինի դուրս անել հայ ժոդովրդին, քան թե Արաքսի ու Եփրատի հովիտներից։

Ահա էսօր էլ մեր աչքի առջև՝ տեսնում ենք, թե ինչպես մերթ ռուս զորքի հետ հայն է առաջ շարժվում ու լցվում Արևելյան Եփրատի կամ Արածանա հովիտը, Ալաշկերտի շրջանը, մերթ թուրքն ու քուրդն են լցվում թուրք զորքի հետ միասին։ Եվ հենց էս րոպեին, երբ գրում եմ էս տողերը, թուրք բանակն ու քրդական ալայները, որ մի քանի օր առաջ գազանաբար հոշոտեցին Զեթկանի, Մոլլա Սալեյմանի, Խաստուրի ե այլ .գյուղերի իրենց ձեռքն անցած հայ ժողովրդին, ռուս զորքի առջև նորից ետ քաշված երախներն արյունոտ, Ղլիջ-Գյադուկի բարձրությունները բռնած, նորից հանել են իրենց արյունակալած աչքերը ներքե, Եփրատի հովիտի վրա։ Էն հովիտի վրա, ուր հեթանոս հայը Վարդավառ ու Ծաղկազարդ պաշտեք Է իր Անահիտն ու Աստղիկը, իր Արամազդն ու Վահագնը. Էն հովիտի վրա, ուր հայ ժողովուրդը իր Մեծ Տրդատի հետ միասին մկրտվել Է Արածանու սուրբ ջրերում, քրիստոնեություն Է ընդունել, ու իր մկրտության տեղը տաճար Է կանգնել, ճակատին դրոշմել.— Ով կընկնի Էս վեմի վրա՝ կջախջախվի, իսկ ում վրա սա կընկնի՝ կհոսի ջրի պես։ Էն հովիտի վրա, ուր հայ ժողովուրդը դարերով ճակատ-ճակատի Է զարկել հին Պարս՛կաստանի ու Արևելքի բոլոր աշխարհակալների հետ։ ՛Էն հովիտի վրա, ուր փռված Է Ձիրավի դաշտը, որի վրա Էնքան ու Էնքան հաղթանակներով խոյացել են Արշակունիները, Բագրատունիները, Մամիկոնյաններն ու Արծրանիները։ Էն հովիտի վրա, որին շրջապատել են Ծաղկանց լեռները, Թարթողի շղթան, Նպատն ու Սուկավետը, որի վրա, իր ալևոր գլուխը մինչև երկինք բարձրացած՝ հսկում Է Ազատ Մասիսը։

Էն հովիտը շարունակ լցվել Է հայի արյունով ու արտասուքով, ավերակով ու դիակով։ 1878 թվին Էլ եղած հոծ հայությունը դուրս եկավ, գաղթեց ռուս զորքի հետ և միայն մի մասը նորից