Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վում ու հաստատվում է կենդանասիրության խոր ու վսեմ զգացմունքը որ տանում է դեպի տիեզերական մեծ կյանքը։

 Եվ, անշուշտ ուրախությունով պետք է նկատեինք էս հառաջադիմությունը, եթե մեր  հեռավոր գեղեցիկ երազները չլինեին ու մեր ազնիվ անհամբերությունը։
 Այո՛, մենք շատ ենք հեռու էն լավ մարդուց ու լավ կյանքից, որ երազում են լավագույն երազողները, բայց ակներև հառաջադիմությունը դեպի նրանց է տանում։
 էսպիսով առաջադիմությունը, ամենակողմանի կերպով առած, մի աստվածային աշխատանք է, որ կատարում են ընտիր անհատներն ու ազգերը, լավ մարդն ու լավ կյանքը ստեղծելու համար։ Եվ անհատը կամ ազգը ինչքան ազնիվ է՝ էնքան էլ շատ է նախանձախնդիր հառաջադիմության ճանապարհը շուտով որոնելու և էնքան էլ ուժեղ թափով ու սրտով է շարժվում էդ աստվածային գործը կատարելու։
 Սակայն ամեն հառաջամություն պայմանավորվում է ինքնուրույն քայլեր անելու, ունեցած լավագույն ձիրքերը մշակելու և լավագույն զգացմունքները զարգացնելու ազատության պայմանով։ Մի ժողովուրդ, որ կլանված լինի իր գլխապահության հասարակ խնդրով, ինչպես մեր ժողովուրդն է եղել կլանված ասիական բռնակալությունների տակ «կյանքի, գույքի ու պատվի» մշտական բռնաբարումի խնդրով, էլ նա ի՛նչպես կարող է մասնակից լինել մարդկության ընդհանուր հառաջադիմության գործին։ Մեր կյանքը դժոխք են դարձրել նրանք, մեզ համար մարդուն անվայել ըստոր վիճակ են ստեղծել ու ստոր խնդիրներ, մեր ուշքն ու միտքն էլ հետը ցած տարել։ Դառնացրել են մեր հոգին, նրա մեջ զարգացրել են վրեժի ու թշնամության զգացմունքները, ստիպել են երգել «Արյան երգեր», և մեր լավագույն մարդիկն էլ չեն կարողացել դուրս գան մեր իրականության անձուկ ու արյունոտ շրջանակից, հեռու նայեն ու մասնակից լինեն համաշխարհային մեծ խնդիրների մշակումի ն՝ գրական լինի, գիտական, թե հասարակական։
 Այժմ համաշխարհային մեծ ցնցումով՝ շատ ու շատ բան է հեղաշրջվում ազգերի հոգում ու կյանքում, չտեսնված մեծ պատերազմը խոստանում է չտեսնված մեծ էլ բարեփոխություններ։ Մեծ