Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճիշտ է, սաբուն կիպարիսն է (նոճին), և էդպես էլ բացատրել է հանգուցյալ Ախվերդյանը, բայց սալբու փոխաբերաբար կնշանակի բարեկազմ, վայելչահասակ, ուղղաձիգ, стройный:


«Կրակե ծովեմեն դուրս Էկած՝ ոռաշ, ջեյիրան իս ինձ ամա»:


Թարգմանած է.


«О, дочь огня! крылатый конь стенная лань ты для меня».


Մինչդեռ Սայաթ-Նովեն ակնարկում է կովկասյան առասպելների, հեքիաթների հրեղեն ծովից դուբս եկած հրեղեն ձին ու հրեղեն ջեյրանը:


«Շուղկդ աշխարհըս բոնիլ է՝ արեգակի դեմըն փար իս»…


Թարգմանած է.


«Ты блеском озаряешь мир, ты солнцу—-щит средь синевы!»


Ախվերդյանն էլ բացատրության մեջը փար— նշանակել վահան, բայց փար իսկապես կնշանակե լույս, փարեղեն— լուսեղեն, սրանից Էլ փարի, փերի։ Ինչպես մի ուրիշ տեղ Էլ գործ Է ածում Սայաթ-Նովեն ավելի պարզ.


«Արեգագի նըման՝ փարա իս, գոզալ» (Էջ-88)


Եվ Ախվերդյանն Էլ, թեև ասում Է բառի միտքը չի իմացվում, այսուամենայնիվ նշանակում Է, թե՝ պարսկերեն փեր, փերթեվ նշանակում Է լույս, ճառագայթ։ Էսպեսով Էլ Սայաթ-Նովայի միտքն Էն չի, թե արեգակի դեմը վահան Է իր սիրուհին կամ արեգակի վահան, այլ թե՝ արեգակի դեմը նույնիսկ լուսավոր ու լուսեղեն Է, իբրև մի այլ արեգակ։


«Հենց իմացի՛, յա՛ր, քոլ ղուլն իմ, թանգ հախով գընած


                                             չըրաղ իմ»: