Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներին Մոսկվա տպած2 ոտանավորների մեջ պատահում են «Հյուսիսափայլի» ոչ միայն ոճերն ու դարձվածքները, այլև մինչև անգամ բառերն ու բառերի ձևերը,– սեղանակապուտ, գիշերատեսիլ, հարցանել, մեռանել, և այլն։ Չէ՞ որ ամեն, մի գրող ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ իրենից առաջ եղածների ազդեցություների համագումար— մեկից շատ, մյուսից քիչ, որ ընդանում, հալում է իր ոգևորության հնոցի մեջ ու ձուլում, ձևակերպում իր ճաշակով։

Եվ էսօր, «Հյուսիսափայլի» մեծ աշխատակցի մահվան հիսնամյակի օրը, առանձին սիրով ու երախտագիտությամբ եմ ետ նայում դեպի էն օրերը, երբ հափշտակված կարդում էի նրա գըրվածքները և առհասարակ դեպի «Հյուսիսափայլը», ինչպես իմ պատանեկության հարազատներից մեկին։
Հետո, իհարկե, աչքս ավելի բաց անելով ու ավելի մեծ գրականությանը ծանոթանալով՝ տեսա, որ ես իմ պատանեկան անգիտության ու ոգևորության մեջ՝ ոչ իմացած եմ եղել, ոչ էլ 
նըկատած «Հյուսիսափայլի» պակասությունները, և միմիայն նրա  լավ կողմերով եմ եղել տարված։ Չեմ իմացել թե պարսավագիր կա Կոմս Էմանուելի «Մեռելահարցուկի»* մեջ, թե «Տեսիլքի»4 մեջ Գիրսասը Սարգիս եպիսկոպոս Հասան Ջալալյանն է՝ անհատական քենից էնքան սևացած, չեմ իմացել, թե իր բանաստեղծությունները առնված են Բերանժեից ու Հայնեից5, մի խոսքով՝ նրանից առել եմ էն, ինչ որ լավն է ու պայծառ, ճիշտ երեխայի կամ լավ ընթերցողի նման։ Եվ էսօր օրհնում եմ էդ երջանիկ միամտությունը  մազաչափ անգամ իմ սերն ու հարգանքը չի պակասում թե՛ դեպի ամբողջ «Հյուսիսափայլը» առհասարակ թե դեպի Մ. Նալբանդյանը առանձնապես։ Ինչ որ պակասություններ են եղել են իրեն ժամանակինն ու պայմաններինը, և շատերը նույնիսկ շատ հեշտ բացատրելի ու հասկանալի են, իսկ միշտ կենդանի, միշտ վառվռուն ու միշտ որոնող հոգին ու ազատ շունչը իր անկապտելի էությունն է եղել։ Եվ, վերջապես, ինչիցս են պետք նրա մանր մունր անցավոր պшկաuություները, որ նրանից հազար անգամ ավելի շատ կյանքում ունի ամեն մի մարդ, ամեն օր, ամեն քայլափոխի վրա, ինձ էսօր նրա հավեր-