Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նում իր սրտի հին ցանկությունը կատարելու, իր ճնշված հայրենիքին ծաոայելու, նրան ավազակներից մաքրելու և քրիստոնյա աշխարհքը պաշտպանելու։ Եվ դրա համար հոր օրհնությունն է խնդրում։

— Գնա, իմ աչքի լույս, իմ հսկա զավակ,– օրհնում է ծերունի հերը։– Բայց օրհնում եմ քեզ բարի գործերի համար․ չար գործի համար օրհնություն չկա։ Գնա, և քո ճամփին ոչ թուրքի ընդեմ մտածիր չար բան, ոչ քրիստոնեին զարկիր բաց դաշտում…

Ու վեր կացավ հսկան, աղոթեց, իր նժույգը հեծավ։ Հեծնելը տեսան, բայց էլ չտեսան, ուր գնաց…

Ի՜նչ հոյակապ գեղեցկություն և ինչքա՛ն հարազատ ու ճըշմարիտ, որ աշխարհքում գրեթե ծակ բերան չէր մնացել, որ չասեր, թե Ռուսաստանը մի ընկած անդամալուծ է, նրանից ոչինչ չի դուրս գալ։ Վերջին օրերս բուլգարական մինիստրը մինչե անգամ դիակ էր անվանում, և… Եվ հանկարծ… հսկան վեր կացավ տեղից։

Դուրս եկավ, որ ռուաական փեչը, որին նա կպած էր էնքան տարի, նրա համար Պրոմեթեոսի ժայռն է եղել, և էնքան տարի ինքն իր մեջ աճելով ու մխալով ուժ է հավաքել՝ միանգամից վեր կենալու և մի հսկայական զարկով փրկելու իր երկիրը։ Մեծ ու ահավոր մի վայրկյան…

Բայց պատահում է, որ երկար տարիներով պառկած հսկաները վեր կենալիս միանգամից չեն կարողանամ ամուր ոտի վրա կանգնեն, մի քանի անգամ չոքում են, մինչև որ վերջնականապես կարողանամ են հաստատուն կանգնել։ Եվ ամեն մի չոքելով հազար հազարավոր մարդիկ են ընկնում տակն ու զար կոտորվում։

Այժմ Ռասաստանի ամեն մի քտդաքացին միտքն մի հոգս պիտի ունենա.— ամուր բոնի, իր աժերի ներածն չափ նեցուկ դառնա ռուսական նոր ոտի կանգնած հսկային, որ նա հաստատուն կանգնի։

էս է պահանջած ինչպես ընդհանուրի, Էնպես Էլ ամեն մի անհատի շահն ու փրկությանը։