Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անեմ կիսատ պոատ ընկած– նրանից հո չի, որ աժս չի պատել, այլ նրանից, որ խանգարվել եմ։ Խանգարելու առիթները երր որ միջից վերանան— այն ժամ մարդ կարող է բան շինել ե բաԱ ղաոԱար Խանգարել որ ասում եմ, ես դժվարությունը չեմ հասկանում, դժվարության մշտտ կարող է պատահել, դա ոչինչ, դատարկ բան է, միշտ հարակից ամեն գործի, ևս աոավել գեղարվեստական, մանավանդ մեր աշխարհքում– ես այն արգելքներն եմ ասում, որ մարդու հնարավորություն չեն տալիս, չեն թողնում պարապի, ուշքն իրան հավաքի, ժամեր ունենա իր իշխանության տակ— իբեվ բանաստեղծ։ Արդ, ես կարծում եմ, դու էլ այսպես մտածելով ես այդ բանն անում— ընկերություններ են կազմում նավթային ճի հող քահագործում — ինչո՛ւ չի կարելի ընկերություն կազմել և տաղանդ շահագործելու։ Այնքան որ, մարդիկը մարդիկ լինին։

Այսպես ես համաձայն լինելով քեզ հետ, այժմ սպասում եմ քո նամակին, թե ովքեր կմասնակցեն կամ մասնակցում են— ն արդյոք այդ գործը կարելի էր սկսել իմ տան կես տարվան վարձը վճարելու գործով– այդքան գումար կարելի էր սկզբում ինձ հասցնել դրա համար— որովհետև մինչև չվճարեմ կամ հույս չունենամ գալուս պես վճարելու— պետք է մնամ, այնինչ գալս կարևոր է, մանավանդ այստեղ էլ մի քանի տեսակ հիվանդություններ կան։

Այժմ արի քեզ մի ծիծաղելի դեպք պատմեմ։ Ինչ որ եկել եմ այստեղ, ման եմ գալիս իմ հեքիաթը2 գիտեցող մի մարդգըտ– նեմ։ Ասին այսինչ մարդը գիտի –նրան գտա, նա թե՝ ես գիտեմ ոչ» ֆլանն է ինձ պատմել, դիմում եմ ֆլանին, սա էլ, թե ես լավ չեմ հիշում — ֆստանը լավ տփտի, այսպիսով ամբողջ մի ամիս ման գալուց հետո—երեկ գտա իսկական աղբյուրը— թե Ղաշ– չտւնց Վարդանն է, 90 տարեկան մի ծերունի հեքիաթախոս։ Դը– նում եմ Ղյսշչունց Վարդանին— ասում են ինչ ես անում, ասում եմ էսպես մի հեքիաթ կա, ասում են դա գիտի։ Թե՝ ճշմարիտ, այդ հեքիաթը հենց սրա հեքիաթն է, բայց ինչու երեկ չեկար։ Ասում եմ — ինչ կա որ, էսօր լինի։ Թե՝ հենց նոր — մի ժամ առաջ մեռավ, հրես տանը վեր դրած։

336