Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հասկանալ։

Հասկանալ ասի՝ միտս ընկավ։ Գիտե՞ս նե ինչ է գոում ինձ։ Մի փոքրիկ հոգեբանա-փիլիսոփայա-բանաստեղծական նամակագրություն ունեցանք, և ձեոաց նա էլ ինձ հասկացավ, ասում է. «Դուք ծույլ եք, ոչինչ չեք շինում, նրա համար էլ կյանքը Ձեզ ձանձրալի է թվում»։

Կարճ և խիստ։

Իհարկե, ես կաշվից դուրս կգամ ու կապացուցեմ, որ այդպես չի։ Ոչ թե ծույլ եմ նրա համար է ձանձրալի, այլ ձանձրալի է, նրա համար եմ ծույլ։

Հա՛, չմոոանաս «Մուրճ»-ը ղրկես։

Գրել ես, թե ձեռքս «թռթռում է», գրածիցդ էլ է՛ր երևում, այդ ի՞նչ բան է, անցա՞վ, թե՞ դեո թռթռում է. երևի ցնցվելուն ես թռթռոց ասում։

Ես էլ մի քիչ ջերմ ունեցա, նրանից հետո ատամս շատ ցավեց, այժմ բժշկում է այստեղի զինվորական ատամնաբույժը։ Գիշերները չէի կարողանում քնել։

Գրեթե ձանձրացել եմ այստեղից։ Թիֆլիսն եմ ուզում, բայց այնպես, որ շոգ չլինի, ես էլ սարքված, տեղավորված լինեի, Վերնատունս կարգն ընկած ու մի գրական եռանդուն կյանք, նոր տենչերով, նոր շնչերով։

Այս ձմեռ Վերնատունը պատվավոր կերևա։ Պետք է մի նոր հոսանք առաջ բերել, նոր գրական հասկացողություններ, ճաշակ, լուրջ վերաբերմունք, պատկառանք դեպի գրիչը, գրչի անպայման մաքրություն։ է՜յ, սար ու ձորեր կան հայոց «նշանավոր» գրողների և մեր Վերնատան որբերի մեջ։

Կեցցե՛ Վերնատունը։

Համբուրում եմ քեզ։

Քո Հովհաննես