Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի՛նչպես չեք պատկառում Ալիշանի Նվագներից8, ի՞նչպես չեք քաշվում Գամառ Քաթիպայի ագատ երգերից, ի՞նչպես չեք ամաչում Պեշիկթաշլյանի աղու մրմունջներից, Ծահտզիզի տ Դուրյանի գործերից։ Գուցե նոր բանաստեղծներն են այդպիսի հրեշավոր երգեր երգել, ցույց տվեք տեսնենք ով է նա։ Միթե մեր միակ դրամատուրգ Սունդուկյանցը միմիայն նրա համար է Պեպո գրել, և միմիայն Ջիմզիմովի վատ տիպն է դուրս բերել, որ հային խայտառակի աշխարհքի առաջ, թե՛ Պեպոն ու մյուս լավ տիպերը հայ չեն։ Իսկ մեր վիպասաններից արդյոք Րաֆֆին է այդպես վարվել իր սենթի, Ջալալեդինի, Խամսայի Մելիքությունների, Սամվելի, Կայծերի, մինչև անգամ Խաչագողի հիշատակարանի մեջ. Ծերե՞նցը՝ իր Թորոս Լևոնի, Երկունքի, Թեոդորոս (Գշտունու, Պոոշյա՞նցը՝ իր Սոս ու Վարդիթերի, Կռվածաղկի, և մյուս գործերի մեջ, Աղայա՞նցը՝ իր վեպերի «ու բանաստեղծությունների մեջ, կամ նորերից Շիրվանզադեն, Մուրացա՞նը, Փափազյա՞նը։ Միթե սրանք հիրավի իրանց գրվածքներով վնասել են ժողովրդի զարգացման գործին ու հռաահտտեցրել են։

Դուք գրողներին զրպարտելուց ու նախատելուց հետո հարցնում եք Ո՞րտեղ, ո՞ր ժողովրդի մեջ կգտնեք, որ տգետ մարդը, իր մանկությունը զրկանքով, օրերը նեղությամբ և ծայրահեղ խնայողությամբ անցակցնելուց հետո, խնայած կարողությունը գոնե, նվիրաբերե ուսման գործին, ուրիշների զավակների կրթության գործին։ Գտնում եք, որ այդ «գեղեցիկ և բարձր հատկություն է», որ «կարելի է որոնել և գտնել միմիայն մեծ և բարձր դրության հասած ազգերի մեջ»։ Գրողներին առաջարկում եք փառաբանել այդ առաքինությունները, նախատում եք, որ նրանք անտես են առնում հայի այդ բարձր կողմը, և հենց դրանով էլ ապացուցանում եք, որ ոչ մի նմանություն չկա և ոչ ի հաշտություն չի կարող ւինել ձեր և գրողների մեջ, որոնք, հիրավի, .մեծ մասամբ զուրկ են դիպլոմներից, բայց ի ծնե կոչված են գործերի ներքին իմաստը թափանցելու, սրտերի գաղտնիքը չկարդալու և այնտեղից խոսելու ժողովրդի հետ