Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

32. ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

1012 թ. դեկտեմբերի 30

ԹիՖԼիՍ

Թիֆլիսի Հայոց Երաժշտական Ընկերության պ. պ. նախաձեռնողներին

Ազնիվ պարոննե՛ր.

Շատ եմ ուրախ Թիֆլիսի Հայոց Երաժշտական Ընկերության բացման համար և առանց հրավերի էլ ես արդեն գալու էի՝ առաջնորդվելով իմ դեպի երգն ու երաժշտությունն ունեցած մեծ սիրուց։

Դուք գիտեք, որ ես շատ եմ սիրում հին խոսքը։ Եվ ահա մի հին զրույց, որ սիրել եմ առանձնապես, էսպես է ասում։

Պատահեց, ասում է, որ մի ժամանակ գազան դարձավ քնքուշ ու բանական մարդը։ Ինչ արին-չարին հնար չեղավ գազանը նորից մարդ դարձնելու։ Վերջը հայտնվեց, որ հնարը միայն երգը— երաժշտությունն է։ էս զրույցը շատ է երկար, ես կարճն եմ ասում, բայց որ ասում եմ սիրել եմ առանձնապես, դրանից էլ կիմանաք, թե ինչ նշանակության եմ տալիս երաժշտությանը1։

Խորապես ցավում եմ, որ հիվանդության պատճառով չեմ կարողանում ներկա լինել առաջին ընդհ. ժողովի ն2։ խնդրում եմ ներկա համարեք և անդամ։ Լիասիրտ շնորհավորում եմ Ընկ. բացումը։ Բարով է գալիս Դրական Ընկ. հրաշալի քույրը, որ արևմուտքի մշակված երգն ու երաժշտությունը մեր մեջ տարածելով հանդերձ — հատուկ կոչում ունի հավաքելու, ներդաշնակության բերելու և զարգացնելու արևելքի ու մեր ժողովրդի երգն ու երաժշտությունը— հարազատ ձայների կախարդական աշխարհքը։

Թող բացվի վարագույրը, թող հնչի նրա աստվածային ձայնը և գազանը մարդ կդառնա։

Հովհ. Թումանյան