Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սպասիր մի գլխիս հավաքված ճանըճ դենն անեմ։ Տղերանցը շատ բարով արա։

Քո 4. Թումանյան


34․ Մարգար Ավետիսյանին

Թիֆլիս-Երևան

Առաջ մի հարցերիդ պատասխանեմ։

Ճյուղեր բաց անելու իրավունք դեռ չենք ստացել։ Էդ խըն–դիրը պետք Է մարտի տարեկան ընդհ[անուր] ժողովում քննվի։ Թաքուն Էլ Էր Էդ մտքով դիմել և նույնպես դեռ սպասում Է, բայց արդեն գրասիրաց մի ակումբ են կազմել, և օրերս նորից սկսելու են իրենց գործունեությանը։ Դուք Էլ նրանց օրինակով կարող եք Երևան նույնպես գրասիրաց մի ընկ[երություն], մի ակումբ կազմել և կանոնավոր դասախոսություններ ունենալ։


Քեզ պետք Է ասեմ, որ ես ուրիշ կարծիքի եմ Երևանի մասին, և մոտ օրերս գուցե մի քանի տող բան գրեմ լրագրում։ Մեծ, շատ մեծ կարևորություն ունի մեր բնիկ երկրի քաղաքներում ամեն մի Էդ տեսակ կուլտուրական ձեռնարկություն։


Ցնծագին պետք Է ողջունենք Էստ եղից ձեր գրասիրաց Ընկ[երության] բացումը։


Ամեն բան, ինչ որ ձեռներիցս կգա ձեր ծառայությանը պատրաստ ենք։


Ամեն բան չի ձեր անելիքն առայժմ և տեղիդ նահանգապետի միջոցով ամեն բան կարող եք շատ կարճ միջոցում վերջացնել։


Անցյալ օրը մոտս Էին և երկու երևանցի երիտասարդներ Շահինյան– նույն խնդրով։ Ես կարծում եմ շատ համակրողներ պիտի գտնեք, դուք Էլ շատ պիտի ոգևորվեք և բավական Էլ ուժեր ունեք։