Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չի ներկայեր այն հանգամանքները,«զոր այսպիսի կարևոր գործի մը թարգմանությունը կըպահանջե»։


Չգիտեմ, բացի թերությունները, որ թարգմանիչը խոստովանում է, թե իր գործն էլ կունենա, ուրիշ ինչ հանգամանքներ են, որ այսքան նվաստացնում են պ, Մասեհյանի թարգմանությունը, բայց ազային թերթերի մեջ («Տարազ», 1896, № № 40 41, 43, 44 և 45) այդ գործի մասին խոսողներից մեկն էլ ես եմ եղած և չեմ հավանում Թաբազյանի այդ խոսքերը։

Ահա մենք սրտագին ողջունել նրա աշխատությունը համառոտ ցույց կտանք նույն տեսակ թերություններ ինչ որ ժամանակին նկատել ենք պ. Մասեհյտնի թարգմանության մեջ։ Եվ թող նա չկարծի, թե այս տեսակ նկատողություններով դիտավորություն ունենք հերքելու իր, ինչպես և իր նախորդի, գործի լրջությունն ու կարևորությունը։

Օրինակներ բերենք։

Համլետը Պոլոնիուսին ասում է․

— Այո՛, պարոն, պարկեշտ լինել ինչպես աշխարհս կքալե, կնշանակե տասն հազարեն մին ընտրել։ 54։

Քերականորեն սխալ այս նախադասության միտքը միանգամայն հակասում է Համլետի հայացքներին և իսկույն մատնում է իրան։

Պ․ Մասեհյան այսպես է թարգմանել․

-Այ- լինել ազնիվ այսպիսի աշխարհում, Այդ է՝լինել ընտրյալ տաս Հանգուցյալ Ադամյանի դերի մեջ այսպես Է եղել,— Այո՛, լինել ափքիվ1 մարդ,— նշանակում Է լինել ընտրյալ տասն հազարներից։

Բայց ջնջել Է և իր ձեռքով գրել այսպես.

— 1%ւ% ա*շյթա*տՀքֆս այ*ս ընթացքին մեջ հազիվ կարելի՚-Է՛ տասԹ քԽւօցթզ* մարդով մեջ; մի սպնիվ մարդ գտնել։

ա