Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էս զգացմունքով էլ՝ Հայաստան, մուտք գործելու հենց առաջին օրերից՝ առաջին հերթին՝ Հայաստանի Ռևկոմի ուշադրությունը ես ուզում եմ հրպվիրեմ երկու կարևոր հանգամանքի վրա։

Աոաջինը սա է։

Անցյալներում, հայ–թուրքական դժբախտ ընդհարումների ժամանակ դաշնակցությունն է գլխավոր դերը խաղացել, վերջերս էլ նա է եղել կառավարական կուսակցությունը։ էդ պատճառով էլ հայ ժողովրդի լայն շրջանները հարած են դաշնակցությանը։

Հեղաշրջումից հետո շատ մարդիկ, որ անձնական հաշիվներ ունեն իրար դեմ, էդ հանգամանքից առատ նյութ կարող էն առնել դավեր լարելու և իրենց հաշիվները մաքրելու իրենց անձնական թշնամիների հետ։

Հայաստանի Ռևկոմը պարզ գիտենալով, որ նրանք նույնքան հեշտ դաշնակցական են եղել երեկ, ինչքան հեշտ կոմունիստ են դարձել էսօր՝ լուրջ նշանակություն չպիտի տա նրանց դաշնակցական լինելու հանգամանքին և ընթացք չպիտի տա էդ դավերին, որ կարող են ծավալվել ու դառնալ համատարած չարիք։

Երկրորդը։

Հեղաշրջումի հետևանքով երկյուղ է տարածվել հայ մտավորականության վրա, որի մի մասը նախորդ կառավարության օրով ծառայության մեջ էր։ Նոր դրության անորոշության հանդեպ տարածված երկյուղը կարող է քայքայել ու ցրել մեր առանց էն էլ փոքր մտավորականությունը և առաջ բերել տնցանկալի հետևանքներ։

Հայաստանի Ռևկոմը պետք է պարզի մթնոլորտը և մարդկանց հանի էդ շվար ու շփոթ դրությունից՝ ցանկացողներին հրավիրելով ազատ ծառայելու իրենց ժողովրդին։

Ամենքի սրտից ասած կլինեմ, եթե ասեմ, թե՝ սպասում ենք էդ կոչին։

Նոր, ազատ Ռուսաստանն էլ, որ գալիս է հաշտեցնի հային