Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սին, երբ նորից մտահոգված եք իմ խնդրով, հայտնում եմ լիասիրտ շնորհակալաթյտններս և իմ ցանկությունն ա խնդիրը, որ ամեն դեպքում ինկատի ունենաք, թե իմ ունեցած արժեքավոր գրքերն ու հին նկարները, որոնց որոշելն ու գնահահտելը թողնում եմ կառավարությանը, և թե իմ մանկական գըրվածքների ժողովածուն, և թերևս նաև գրելիքները, որոնց համար, հարկավ, պետք է բանակցության մտնենք մեր Լուսժողկոմատի հետ։

Ձեզ խորապես հարգող

Հովհ. Թումանյան

50. ՊՈՂՈՍ ՄԱԿԻՆՑՅԱՆԻՆ Թիֆլիս––Երևան

1922 թ. 22 հուլիսի.

Սիրելի Պողոս.

էսօր քեֆս շատ է խարաբ։ Պոլիս տպագրության էի հանձնել բանաստեղծություններիս մի ժողովածու։ Ստացեք եմ դեռ չկազմած մի օրինակը լիքը տպագրական սխալներով, մի շատ անբարեխիղճ կամ անփորձ սրբագրչի ձեռքիտակից անցած մի գործ։ Գրում եմ, որ ինչ որ կարելի է ուղղել—ուղղեն։

Տեսնենք ինչ դուրս կգա։

Գանք մեր. գործին։

Ասում ես՝ մի գումար ես ձեռք բերել և ուզում ես ինձանից մի քանի բան գնես։ Շատ լավ. բարով հազար բարի։ Ինձ էլ մի էդ տեսակ մուշտարի է հարկավոր էս վատ ժամանակս, որ համ փող ունենա, համ էլ շաշ ըլի։

Ասում ես՝ ինչ ունեմ։

Ասեմ ինչ ունեմ, ախպեր։

1. Ունեմ սրանից մի 17 թե 18 տարի առաջ գնած հին դռ–