Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փա քաշեցեք, կարդացեք հենց ձեր բաց արած երեսը (17), Աշըղ այհլոթի տակը, տպած է. «Խոյեցոց մանկական առակներից․ Հայթաղ գյուղի բարբառով, գրի է առնված Հարության Ավչյանի ժողովածուեն»։

Արդյոք հասկանո՞ւմ եք ինչ եք անում և կամ կարո՞ղ եք հասկանալ, ո՛վ Դրամրյան։ Նրան իր արտագրածի համար ասում եք Ս. Հայկունու աշխատությունը, իսկ ինձ իմ կազմածի ու պատմածի համար՝ բանագող…

Բայց դեռ կացեք ցույց տամ, որ դուք էդ անհույս կուրության ու անհատակ տգիտության հետ միաժամանակ և իսկի տեղեկության չունեք էն առարկայից, ընչից որ խոսում եք։

Թողնում եմ, որ իմ չարաբաստիկ «Ծիտը» щ «Լուսաբերի» մյուս հեքիաթները գրված են շատ առաջ, «Լուսաբերի» ձեռագրի հետ միասին գտնվում էին ցենզորի մոտ և գիրքը տպելու թույլտվություն էր ստացված, որ Հայկունու աոակները դուրս եկան։ Թողնում եմ մի կողմ, որ ես լոոեցի եմ ու էն գլխից, ոչ «դիպվածով», սիրել և հետաքրքրվել եմ հեքիաթներով, լեգենդներով, առակներով, և շատերն անգիր գիտեմ դեռ մանկուց։ էդ բոլորը թողնում եմ մի կողմ։ Ներքև նայեցեք, բեխաբար պարոն, որ զարմանքով տեսնեք, թե էդ հեքիաթներից քանի-քանի վարիանտներ տպված են եղել Հայկունու գրքի դուրս գալուց ու ձեր տխուր ծագումից տասնյակ տարիներ աոաջ։

Համեցեք Ծըտի կամ Աշըղ Այհլորի վարիանտները.

1)«Վարժարան», մանկավարժական ամսագիր, 1883 թ. № 6 էջ 77, ճուտիկը. Ա. Մեհրաբյան։

2) Գ․ Տեր-Աղեքսանդրյան— «Թիֆլիսեցոց մտաոր կյանքը». 1885 թ. էջ 412, Ծըտի վուտի փուշը թիֆլիսեցոց բարբառով։

3) «Հայ ժողովրդական հեքիաթներ», Տիգրան Նավարսադյանի, 1894 թ. 8 գիրք, Էջ 63, Կորսված աղջիկը․ Խրիմու բարբառով։


4) «Сборник материалов для описавия։местн.и племен Кавказа» № 32 «Воробей,ингилойск․сказка․