Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նամ պարոնին.– պ. Գ. Վ., ես իսկի չեմ զարմանամ, որ զարմացրել եմ ձեզ։ Մենք հենց նրա համար ենք, որ զարմացնենք ձեզ և ձեր նմաններին։ Դուք էս սլետք է վաղուց գիտենայիք, և եթե չեք իմացել՛, այժմ իմացեք։

0՜, ես ձեզ լավ՛ եմ հասկանում; Բայց, որքան էլ տխուր լինի էս փաստը ձեզ համար, պ․ Դ. Վ., ես իմ ողջ էությամբ ապրում եմ մարդկային կյանքից ավելի մեծ կյանքով։ Հենց էնպես, ինձ համար, և անընկանակ ելք մի որևԷ վանդակի մեջ փակվելու ու է տեսակ երգեր երգելու, որ ձեզ դուր գամ։ Սակայն, եթե խոսքս կմասնավորեք կոնկրետ խնդրի վրա, կարողություն կունենամ իմ դիրքը որոշելու։ Ահա, այժմ խոսքը հայ ժողովրդի վիճակի վրա է, և ասում եմ. իմ՛ սրտին շատ է ծանրանում էս ժողովրդի ճակատագիրը, սրա պատմությունը, էն սոսկալի դրաման, որ կոչվում է հայոց պատմություն ու էնտեղից են բխում նրա գործերի վրա եղած իմ հայացքն ու մտածմունքը։ Եվ ինձ մոտիկ ճանաչողները լավ գիտեն իմ վերաբերմունքը մոտանցյալ դեպքերի ժամանակ, որ եղել Է շատ որոշ՝ և ժամանակին դուր չի եկել շատ շատերին։ Իսկ առաջիկայում եթե տպագրության տամ մի համառոտ պատմական տեսության, որ արել եմ Խ. Աբովյանիի «Վերք Հայաստանի»֊ի 50-ամյակի առիթով, դուք Էլ, թեկուզ Տտմաձայն չլինեք հետս, գոնե կտեսնեք, որ «անտեղի մտքերը» միշտ տեղ են ու՜նեցել իմ մեջ և ես առաջ եմ գալի ոչ թե «տիրող հանգամանքներից», այլ մի արյունոտ հողից, մի անօրինակ զարհուրելի պատմությունից, մի հոշոտված ժողովրդից, ուր ինձ բանաստեղծ Է արել ճակատագիրը ու ներշնչել Է անկեղծ լինել ամենից առաջ։


ՀԱՅԻ ՈԳԻՆ


Անհատներ կան, որոնք ապրում են և նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան։ Առեք նըրանցից Էդ պաշտոնի կամ աստիճանի՝ կտեսնեք՝ օխտը կորածի մինը։ Մարդիկ Էլ կան, որ առանց իշխանության Էլ, թեկուզ