Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

25 Տանջանքի միջից նըկատում եմ ես
Երկիրն ավետյաց հեռո՜ւ մըշուշում,
Իսկ նա փոքրոգի, կույր ու կարճատես,
Գերության սըխտորն ու սոխն է հիշում…

Եվ երբ ամպերում խոսում եմ քեզ հետ,
30 Քեզնից փըրկության պատգամ եմ բերում,
Նա այնտեղ ցածում մոլի՜, անհեթե՜թ
Ոսկի է պաշտում ու հարբած պարում…

Ինչո՞ւ են, աստվա՛ծ, քո վեհ պատգամներ,
Իմ տանջանքն ինչո՞ւ…» Գոչեց զայրացած,
35 Ու մեծ խորհուրդի քարյա տախտակներ
Ժայռերի գըլխից թողեց դեպի ցած…

Բայց… մյուս առավոտ, երբ որ դեռ քընած,
Հանգչում էր ամբոխն աղմուկից հոգնած,
Իր ցուպը ձեռքին բարձրանում էր նա
40 Դարձյալ միայնակ վե՜ր՝ դեպի Սինա։

217