Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Համաձայն եմ և պատրաստ եմ տալու ընկերությանդ մանկական թե արձակ և թե չափական գրվածքներ, բայց որովհետև գրվածքի որակն ավելի վճռական նշանակություն ունի քան թե քանակը, դժար է վարձատրության մի չափ որոշել, միանգամ ընդմիշտ տողով կամ թերթով։ Ամեն անգամ, երբ կառաջարկեմ իմ գրվածքը՝ հետը միասին կհայտնեմ և պայմանները թե վարձատրության վերաբերությամբ, թե տպագրելիք օրինակների քանակի և թե ժամանակի։

Սակայն, եթե հարգելի վարչությանդ անպատճառ հարկավոր է մի որոշ չափ, կխնդրեմ ի նկատի ունենալ «Հասկերի» վարձատրության չափը, որ 3—5 երեսի համար 40 ռուբլի է։ Տպագրելիք օրինակների թիվը երեք հազար, ժամանակը երեք տարի։

Եվ էս կամ էն ձևով կապվելու դեպքում խնդրելու եմ կանխավճար2։

Հարգանքով՝
Հովհ. Թումանյան

1 հունիսի 1913, Թիֆլիս

156. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ
<1913>, 15 հունիսի, Թիֆլիս
Սիրելի Ռուստեմ,

Երեկ Ստեփանի (Լիսիցյանի) ու տեր Գյուտի հետ խոսեցինք։ էսպես է ձևակերպվում վերջապես։

Վարչությունը պրեցեդենտ չստեղծելու մտքով զլանում է տալ 500 ռուբլի։ Բայց նախագահը ադմինիստրատիվ1 կարող Է տալ, ինչքան կուզի։

Վարչությունը, որ 3 տարին 5 Է շինել, իհարկե, կարող Էր 500<-ի> փոխարեն Էլ 300-առաջարկել կամ 250 ռուբլի, մնացած կեսն Էլ եթե դու քո իրավունքով տայիր—գործը գլուխ կգար։

Մանավանդ, դուք արդեն առաջուց ընդունում եք իմ