Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մենք էլ մեր գիտեցածն անեինք ու որոշ սահմանում կանգնեինք, թե էս էլ մերն է ու մեր իրավունքն է2։ Այժմ էլ դեռ բան չեն անում։ Նույնիսկ կոմիսիան ուղարկել ուշացրել էին։ էլ չեմ ուզում գրել շատ ու շատ մութ և գարշելի բաների մասին, որոնց հետևանքով ես երեկ հրաժարական տվի3։

Ամոթ է էդ բոլորի հետ կապված լինել։

Տաճիկ կառավարության ներկայացուցչի հետ մի երկու տեսակցություն եմ ունեցել։ Զարմանքով լսեց ասածներս և հայտնեց, որ նախ՝ ինքը տեղեկություն չունի, երկրորդ մեր Ազգային խորհուրդը իբրև թե չի ուզում խնդիրը հաշտ վերջացնի և չի էլ ուզում իր հետ տեսնվի։ Էսօր Ավետիքին տանելու եմ մոտը4։ Պետք է բողոքել և էդտեղից մի խիստ կարգադրություն լինի, որ վերջանան էս խայտառակությունները կամ քննություն նշանակվի։

Ես նորից դառնալու եմ Լոռի5։

Թիֆլիսում արդեն խոլերայի դեպքեր են եղել։ Սոսկալի ամառ է լինելու՝ հիվանդություններ, կոտորածներ, սով ու շոգ։

Համբույրներով՝ քո Հովհաննես
284.ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ
Լոռու, Փամբակի, Ղազախ-Շամշադնի և Բորչալվի ընդհանուր լիազորից
Հայտարարություն

Ինչպես հրաժարականիս մեջ հայտնել էի1, ես միանգամայն պատահմունքով ընկա Թիֆլիս և թե բոլոր իրերս, թե բոլոր թղթերս ու հաշիվներս մնացին Դսեղ, որ այժմ գրաված են տաճիկները2։

Մինչև թղթերիս ձեռք բերելն ու մանրամասն հաշիվ տալը՝ էս ընդհանուր հաշիվը ներկայացնելով — խնդրում եմ վճարեք ինձ հասանելիք գումարը հոգալու էն պարտքերը, որ ինձ հանձնած հինգ շրջանը կառավարելու համար, ճանապարհների