Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր կրած վնասների և տառապանքների մասին հայտնելու համար։

Այդ բավական չէ՝ պատվիրակության անդամներից և հայ մինիստրներից ոմանք շարունակ պնդում էին, թե հանձնաժողովի գոյությունը իմաստ չունի, քանի որ արդեն ուշ է, Փարիզի կոնֆերենցիան այսօր֊վաղը բոլոր հարցերը կվճռի4։

Այդ ասվում էր այս տարվա՝ հունվար ամսին․․․ և նրանցից ոչ ոք չէր մտածում, որ հանձնաժողովի գործունեությունը՝ բացի գործնականից, ունի նաև կարևոր պատմական արժեք և - որ գլխավորն է - ամենևին չէր մտահոգվում այն հարցով, որ ժամանակին չի կատարվել այդ անհրաժեշտ և գերազանցորեն կառավարական գործը։

Զարմանալի չէ, որ այնուհետև մենք գրեթե ոչ մի կոպեկ չստացանք հայ վաճառականներից մեր «ուշացած» գործի համար․․․

Վերջին հարվածը այդ ուղղությամբ հասցրեց Հայաստանի Պառլամենտը իր ապրիլի 1-ի որոշմամբ5, որ հուսահատական դրություն ստեղծեց հանձնաժողովի համար։

Քսանհինգ մարդ, որոնք իրենց աշխատանքը տրամադրել էին հանձնաժողովին, ռոճիկ չեն ստացել փետրվարի սկզբից ի վեր, և, որ գլխավորն է, կանգ է առել մի գործ, որի ծայրահեղ կարևորությունը ակներև է։

Բավական է հիշատակել, որ հայ պատվիրակությունը ենթադրական թվեր է ներկայացրել հաշտության կոնֆերենցիային ռուսահայության կրած վնասների նկատմամբ, մինչդեռ քննիչ հանձնաժողովն ունի միանգամայն գիտական մեթոդով հավաքած թվեր ռուսահայ գյուղացիության կրած վրանասների մասին և կունենար նույնպիսի թվեր նաև ժողովրդի մյուս խավերի նկատմամբ, եթե ստացած լիներ իր պահանջած վարկը։

Վերոհիշյալ թվերը փետրվարի սկզբին մենք հանձնել ենք պատվիրակության անդամ պ. Պապաջանյանին՝ Փարիզ հասցնելու համար (պատճառաբանությամբ հանդերձ)։