комитет начал работу и есть основание надеяться ՝ на успех его деятельности.
Заверяя Вас в совершенном моем почтении, я остаюсь искренне Вашим.
Вознесенская, 18
338. ԴԱՎԻԹ ԿԼԴԻԱՇՎԻԼՈԻՆ
Իմ տաղանդավոր եղբայր Դավիթ,
Ժողովուրդների մեծությունը հայտնվում է իրենց հոգևոր կուլտուրայի մեջ։ Եվ ամեն մի ժողովրդի մեծության առաջին նշանը իր գրականությունն է։
Վրաստանը թե՛ հնում, թե՛ նոր ժամանակներում իր գրականությունով միշտ եղել է հառաջադեմ ժողովուրդների շարքում։
Դուք, իմ պսակավոր եղբայր, եղել եք էն ընտրյալներից մինը, որոնք նույնիսկ մայրենի լեզվի ու գրականության հալածանքի օրերում բարձր են պահել վրացի ժողովրդի հոգևոր կարողության դրոշակը։
Մեծ երջանկություն է Ձեզ համար, երբ էսօր ազատ Վրաստանն է համբուրում Ձեր բարձր վաստակավոր ճակատն ու օրհնում իր արժանավոր որդու աշխատանքը։
Վրաստանի ամեն մի ուրախ տոնը կենդանի արձագանք է տալիս եղբայրակից հայ ժողովրդի սրտում և վրացի գրողի հաղթանակի տոնը ուրախության օր է հայ գրողի համար։
էս զգացմունքով համակված՝ էսօր Ձեր գրական գործունեության երեսնամյակի հոբելյանին, ես, որպես Հայ գրողների ընկերության նախագահ՝ թե ընկերության կողմից և թե իմ կողմից ցնծագին ողջունում եմ և լիասիրտ մաղթում եմ,