Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

10-ի վրա ավելացնենք Ժնև—Թիֆլիս ճանապարհի տևողությունը՝ 6—8 օր, կստացվի նամակի գրության մոտավոր օրերը մարտի 18—19։

Տպագրվել է Եժ V, 310—311։

1 Աղայանի դասագիրքը կոչվում էր «Ուսումն մայրենի լեզվի»։

2 Բանաստեղծը կատակով հիշում է 1906 թ. Պետական դումայի ընտրությունների ժամանակ Ղ․ Աղայանի առաջադրումը սոցիալ-դեմոկրատների կողմից։

3 ճիշտը՝ «Պարգևատուն ամենեցուն». Սահակ Պարթևին վերագրվող հին շարական է (մանրամասները՝ Մանուկ Աբեղյան, Երկեր, Ե., հտ. Գ, էջ 551 — 552)։

4 Խոսքը վերաբերում է բժիշկ Արիստակես (Ռուստեմ) Զարգարյանին, որը Ագուլիսի բարբառով վոդևիլներ գրելուց բացի, փորձեր է արել նաև նկարչության մեջ։

5 Հակոբը (Անագչյան) Վարդազարյանի գրասենյակի հաշվապահն էր։

31. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս—ժնև

(էջ 40)

Ապրիրի առաջին կես

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 15, Անթվակիր է. տարեթիվը որոշվում է ըստ հասցեատիրոջ՝ 1908 թ. ապրիլի 5-ի (մարտի 24-ի) նամակի (ԳԱԹ, Թֆ, № 1035), որի պատասխանը Թումանյանի այս նամակն է։ Տարեթիվը ճշտվում է նաև 1908 թ. Բաքվում տպագրված ժողովածուի հիշատակությամբ։

Տպագրվել է Եժ V, 311—312,

1 Թումանյանի և Լեոյի բարեկամությունը սկսվել է վերջինիս՝ «Մշակից» հեռանալուց հետո (1906)։ Լեոյի հոդվածներում և «Ռուսահայոց գրականությունը սկզբից մինչև մեր օրերը» մենագրության (1903) մեջ Թումանյանի ստեղծագործությանը տրված աննպաստ կարծիքների մի մասը պետք է վերագրեք նրա ունեցած «մշակական» դիրքին։

2 1908 թ. ժողովածուի տպագրության նախապատրաստման միջոցին Թումանյանը նամակագրությամբ բանակցությունների մեջ է մտել Բաքվի հրատարակչական ընկերության խմբագրական մասնաժողովի անդամներ Հովհ. Քաջազնունու, Մխիթար Տեր-Անդրեասյանի և Երվանդ Թաղիանոսյանի հետ։ Հատկապես «Պոետն ու Մուսայի» և «Դեպի Անհունի» վերաբերյալ մասնաժողովի վերաբերմունքը բանաստեղծին ուղղած նրանց նամակներում չի արտահայտվել։ Վարդազարյանին հղված սույն նամակը գրելու նախօրերին բանաստեղծը ստացել է Քաջազնունու՝ 1908 թ. մարտի 13-ի, Տեր-Անդրեասյանի՝