Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/688

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



341. ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 347)

Ապրիլի 2

Ինքնագիրը պահպանվում է ԹԹ, ՆՆ, թղթ. № 59։ Անթվակիր է. տարաթիվը որոշվում է զատկի օրով։ Թամար Թումանյանի վկայությամբ՝ պատմության ուսուցիչ և հայկական գիմնազիայի տնօրեն Հ. Հովհաննիսյանը բանաստեղծի հարևանն էր (ապրում էր նույն տան երկրորդ հարկում), ուստի և հրավիրվել է զատիկը միասին նշելու։

Տպագրվում է առաջին անգամ։

342. ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻՆ

Թիֆլիս-Երևան

(էջ 347)

Ապրիլի 30

Ինքնագիրը չի պահպանվել, օրր որոշվում է ըստ հեռագրի տպագրության՝ Նաշխ, 1920, №23, մայիսի 1։

Վրթ. Փափազյանը վախճանվել է ապրիլի 26-ին:

343. ՎԱՀԱՆ ՓԱՓԱԶՅԱՆԻՆ

Թիֆլիս-Երևան

(էջ 348)

Ապրիլի 30

Ինքնագիրը չի պահպանվել, օրը որոշվում է ըստ հեռագրի տպագրության՝ Նաշխ, 1920, .№23, մայիսի 1։

344. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիս-Երևան

(էջ 348)

Մայիսի 27

Հեռագրի ինքնագիրը չի պահպանվել, բնագիրը գտնվում է ՊԿՊԱ, ֆ 198, ց 1, գ 71, թ 103, 104: