Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի. ՃԱՎՃԱՎԱՁԵ

ԳԱՐՈՒՆ

Կանաչ է նորից.
Ծիծառը երգում,
Վազը հըրճվանքից
Լալիս է այգում։

5 Հովիտ ու լերինք
Ծաղկել են պես պես,—
Իսկ դո՛ւ, հայրենի՛ք,
Ե՞րբ պիտի ծաղկես…

261