Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ՄԱՐՏ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
5 Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
10 Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

294