Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ՎԱՅՐԵՆԻ ՊԱՊՈՒԱՍՆԵՐԻ ԵՐԳԸ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ՎՐԱ։ ԻԴԱՐԱ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻՆ ԵՐԳՈՒՄ է ԵՂԵԳՆԻ ՁԱՅՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ


Երգ սիպտակների վրա


Երբ մեծ նավերով սիպտակներն եկան,
Մենք ընդունեցինք մեր եղբարց նման։
Մեր հին ծառերը նրանք կտրեցին
Իրանց նավերը ափից կապեցին.
5 Բայց այդ ոչ մի բան չարժեր մեզ համար։
Նրանք, համայնքի պղնձումն ինչ կար,
Բոլոր հատիկը կերան <   .   .   .   .   >
Դրանով էլ էինք մենք դեռ բավական։
Բայց մեր լավ հողերն սկսեցին խլել,
10 Որ պտղում էին առանց հերկելու.
Ծառա շինեցին տղամարդ ու կին,
Ինչ որ ունեինք՝ ողջը խլեցին։
Նրանք մեզ երկինք-երկիր խոստացան,
Ու բացի վշտից չտվին այլ բան։
15 Մեր նավակները ուր կանգնած էին։
Բոլոր ծոցերը նրանք բռնեցին՝
Գետերի ափին— ծառի հովանում,
Ուր մեր խրճիթներն էինք մենք [շինում],
Նրանք շինեցին իրանց գյուղերը,
20 Հափշտակեցին մեր հին տեղերը։

313