Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թարգմանության թվականն ստույգ հայտնի չէ։

ԳԱԹ ԹՖ N 155 պահվում է երկու ինքնագիր․ մեկը՝ մաքրագիր, մյուսը՝ սևագիր։

ԹԸԱ պահվում է ևս չորս ավելի հին ինքնագիր, որոնք բոլորն էլ վերնագրված են՝ «Գյոթեից»։

Առաջին անգամ տպագրվել է ԳԵ, էջ 179, ապա՝ ԵԺI, 362։

Տպագրվում է մաքրագիր-ինքնագիր։

1921

ԾՈՎԻ ԵՐԳԸ

(«Ծովն ինձ նըշանի մատանի բերեց»)

(էջ 283, 470)

Ալ. Բլոկի անավարտ պոեմի (1601) հատվածի թարգմանությունն է։ Պոեմը բաղկացած է 7 առանձին բանաստեղծություններից, որոնք հրապարակվել են որպես ինքնուրույն գործեր։ Թումանյանի թարգմանած 8-րդ մասը՝ սկզբնապես տպագրվել է ամսագրում վերնագրով։

Թարգմանությունը կատարված է 1921 թ․ սեպտեմբերի 8-ին՝ Ալ․ Բլոկի մահվան առթիվ։

ԳԱԹ ԹՖ N 134 պահվում է մեկ ինքնագիր։

ԹԸԱ պահվում է ևս մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է Նր, 1522, դիրք 2, էջ 92 այնուհետև՝ ԵԺI, 364։

Տպագրվում է Ա ինքնագրից։

1922

<ՔԱՌՅԱԿՆԵՐ>

(«Անցա՝ քարը սըրտիս վրա՝ ջըրի պես»)

(էջ 284)

Խաքանիի այս վեց քառյակները թարգմանված են 1922 թվականի հուլիսին։ 1-ին, 2-րդ և 3-րդ քառյակները՝ պրոֆ․ Կարլ Զալեմանի ռուսերեն արձակ թարգմանությունից։