Ով գիտի ինչեր միտքը բերելով
[Ափսոսում] իրեն գործքերն անցյալի
Ու գոռում գիժ-գիժ
-Վա՜շ-վի՜շշ... վաշ-վի՜՜շշ...
Մութ անձավներից հազար ձևերով
Նորա հառաչքին արձագանք տալի,
Քաջքերն անհանգիստ հըտպիտ ձայներով
Ծաղրում են ծերի գոռոցն ահռելի
Ու կըրկնում գիժ-գիժ 20
-Վա՜շ-վի՜շշ, վաշ-վի՜՜շշ...
[Ահռելի ձոր է։ Ամեն բան այնտեղ
Եվ կենդանի է, և մութն և ահեղ]։
Այս տախտի վըրա աղոթում մի վանք,
Այն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գըլխից, լուռ մարդու նըման,
Նայում է ձորին մի հին խաչարձան։
__________
11 ա
Հին-հին ափերը միտքը բերելով բ
Հին-հին օրերը միտքը բերելով գ
Անցնում փրփուր ցայտելով 12 ա
Ափսոսում էն լավ օրերն անցյալի բ
Ափսոսում լավ-լավ գործքերն անցյալի 15
Հազար անձավից հազար ձևերով 16-17
Քաջքերը հըտպիտ ձայներով
Նորա հառաչքին արձագանք տալի. 18
Ծաղրում են նրա գոռոցն ահռելի 22-23
Եվ կենդանի է, և մութն ու ահեղ։
Այս տախտի վըրա լուռ կանգնած մի վանք: