Ծա՛փ, տղերք, ծա՛փ, ծա՛փ-որոտում է ծափ-
Կանգնում է վերև հովիվն հոյակապ,
Հաղթ-հաղթ բազուկն իր տարածում երկար,
Վայրենի նազով գընում կենդապար։ 15
Արծիվն է ասես, որ կանգնած օդում
Շուրջը վայրենի հայացքներ նետում,
Ճեմում է անփույթ, հըզոր ու հըպարտ
Ու մին էլ, հանկարծ, զարկում է, թըռչում,
Խոյանում, սուզվում ամպերի միջում։ 20
Ծա՜փ-ծա՜փ... տաքանում, շրջան են անում,
Շրջան են անում ու ղոփի թռչում.
Դանդաղ ծանրապար,
[Աստիճանաբար],
Փոթորկի նման գնում են թռած, 25
Երբեմն ուռուցիկ լանջերն ուռցընում,
Ճըչում են, կանչում, սուլում-շըվացնում,
Մին էլ միասին հանկարծ կորանում,
Ու կրկին դըքվում, կըրկին տաքանում,
Մոլեգնոտ թափով գետինը դոփում, 30
Օճորքը դողում, ու հող է թափում։
Այս նույն էջի լուսանցքներում կան նաև այլ անավարտ տողեր.
Հենց երեկ գիշեր,
Օդեն լի գըժեր,
[Ի՜նչ] աղմուկ ու ծիծաղ...
[Հ<ենց> երեկ գիշեր
Օդեն լի գըժեր].
Երեկ գիշեր էր-(և Սաքոն հիշում է իրենց ու երգերը)։
__________
11-13 Կանչում են ծափ-ծափ, որոտում է ծափ-
Ելնում է տեղից հովիվն հոյակապ
Հաղթ-հաղթ կռները տարածում երկար 17
ճեմում է անփույթ, անվրդով, հանդարտ 21
Շրջան են անում ու զոփի գընում, 22
Կամաց ծանրապար