Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<VIII>



<...> [Քանի ու քանի գիշեր չըքնեցի,
Որքան դողացի, որքան ճգնեցի,
Որ նա <...>
Գիշերն [անկողնում], լինում էր հաճախ,
Չէր կարողանում նա քնել խաղաղ.
Կեսխուփ աչքերը անհանգիստ շարժում,
Տնքում էր, լալիս կամ հոգոց քաշում...
Ես դողում էի, թե չըլնի [հանկարծ]
Մի բան պատահի նրան քնի մեջ.-
10 Զարթեցնում էի, քնքշալով խոսում.
-Քեզ ի՞նչ պատահեց, հոգիս, երազում:
Նա վախից քրտնած արթնում Էր քնից,
Շփոթված դողում, փաթաթվում Էր ինձ.
-Ա՜խ, ի՜նչ լավ արիր,
Որ ինձ արթնացրիր...
Երազում անթիվ [տգեղ] զեռուններ
Բարձրանում Էին մերկ մարմինս ի վեր...
Սառն օձը սողում ոտներիս վրա...
Մեկ Էլ... չըգիտեմ Էլ ինչեր տեսա...
20 Մեկ Էլ մի չար մարդ չարչարում Էր ինձ...
Ես ուզում Էի փախչել նըրանից...
Ա՜խ, ի՜նչ լավ արիր, արթնացրիր, հոգիս...
[Շշնջում] Էր նա, կպչում Էր կրծքիս:
Ես զգում Էի՝ ոնց Էր նա վախում,
Ոնց Էր [վախեցած] սիրտը բաբախում
Մատաղ լանջի տակ
Անհանգիստ, արագ։
[Բռնի ծիծաղով նրան համբուրում,
Սիրտ Էի տալիս, երկյուղը ցրում,
30 Մերթ հանդիմանում, մերթ քնքույշ գգվում,




Էջի վերևում նշված է նախ թանաքով` «Սկզբում» և ապա` մատիտով, փակագծերում` «Դնել սկզբում»:
28 Եվ ես ծիծաղով նրան համբուրում,