Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՅՍՏԵՂԻՑ, ԱՅՆՏԵՂԻՑ[1]– Խոսա՛, բիձա Վարդան, դու խոսա, ս՜սս՜։

ՎԱՐԴԱՆ.– Ես ասում եմ՝ մեզ էս ընչի են հավաքել, ի՞նչ խաբար ա։

ԲԱՂՈՆ– Ասում են Սիմոնի ճանճը դու ես կրակել, հավաքել են, որ քեզ վրա վճիռ անեն։.

ՎԱՐԴԱՆ[2] (Հանգիստ).– Ո՞վ գիտի, կարելի ա ես եմ գողացել։ Լավ եք արել, հավաքվեցեք, էլած չէլածս էլ դուք– կրակեցեք, կորած տեղը չի։ Բա էսենց ապրիլ կըլի՞ Մարդի հարիր ճանճը կրակել են[3]։

ԴԱՎՈՆ.– Դրա կրակողի տունը աստծու հուր կրակն ընկնի, ես ի՞նչ գիտեմ։

ՄԱՑԱԿ.– Տո աստված ի՞նչ անի. հենց, պետք է ըլի դուրս գա թե ով ա արել, հենց էսենց հավաքված գեղովի գնանք տունը գլխին քանդենք։

ԳԻԳՈՆ.– Ո՞ւր ա. ասում ենք ու անում չենք, էլ գող չի դուրս եկե՞լ։ Որ մի երկուսին էդպես անեինք, էսօր էլ հո էս[4] բանը չէինք տեսնիլ։ Ով ինչ անի, համ գողանում ենք, համ գողին պահում։ Հիմի ես հավատա՞ մ, որ էդ կրակող տղերքն էստեղ կանգնած չեն։

(ԱՄԵՆ ԿՈՂՄԻՑ) էստեղ են, բա ջհանդամումը խո չե՞ն։ Տո՛ մենք ենք, էլի։

ԳԻԳՈՆ․– Հիմի ես հավատա՞մ, որ մեր մեջ էդ բանը գիտեցողներ չկան։

(ԱՄԵՆՔԸ)[5].– Լա՜վ, հենց բոլորս էլ գիտենք։

ԳԻԳՈՆ.– Դե մեղավորը մենք ենք, մենք էլ[6] վճարիլ պտենք։

– Մենք պտենք վճարիլ, բա հո մենք գողանալ չի պտենք[7], ղարաբաղցին գա[8] վճարի։

(Լռություն

ԳԵՎՈՆ.– Բիձա Գիգո։

  1. [ասա]
  2. [ասա]
  3. [տունը քանդել]
  4. [պես]
  5. [տո խի չկան]
  6. [տալ պտենք պատիժը քաշենք ]
  7. [թողել]
  8. [պտի]