Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միտս եմ բերում, զալո՛ւմ
Խիստ եմ էրվում, զալո՛ւմ...» (46)


Եվ սիրո վիշտն ու հիշատակն էլ զարթնում է գարնան ու վարդի հետ.

«Ահա գարուն, եկավ Մարտըն,
Կու շատանայ սիրոյ դարդըն… (45)
Նոր ծաղկեցաւ այգին, եկել է գարուն,
Է՞լ իմ սիրտըն կանես եարալու, արիւն… (41)


Կամ՝

«Վարդը որ բացւաւ,
Ղահրըս շատացաւ,
Քեզնէ ի զատ, չալապում,
Ոչով չիմացաւ» (72)



Ինչպես տեսանք, գարնանը, վարդի բուրմունքի հետ է սերը մտել Հովնաթանի զգայուն սիրտը և իր սիրուհին էլ վարդ է արդեն՝ ինքը կարմիր, հագածը կարմիր ու միշտ կարմիր վարդերի մեջ։

Հետաքրքրական է սրա սերը մեծ Նահապետ Քուչակի սիրո հետ համեմատելը։ Նա էլ է գարնանը սիրահարվել։ Նրա սերն էլ բլբուլի ձենի հետ է ընկել սիրտը։ Նա էլ էսպես է պատմում իր սիրո ծագումը․

«Ան առաւօտուն լուսուն ձայնըն գայ գարնան ձագերուն…

Ձագ մի կայ՝ պուլպուլ կասեն, զինչ կասէ՝ ամենն սիրու.

Ձայնիկը ակընճովս ընկաւ, չի դադրիր աչերս ի լալու»։

(Ա. Քառյակ)

Այլ տեղ.

«Սիրու հաւն ի ձայն էած, յօք լսեց սրտիկս ու դողաց…»

(էջ 45)։

Սրա հանդիպումն էլ անկարծ ու բախտավոր է եղած Հովնաթանի հանդիպումի նման և խոստովանում է իր լավ յարին.