Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թերթի միջոցով տարածում է ամեն սուտ ու զրպարտություն։ Եվ ահա էդ հողի վրա վարած վեճի ժամանակ է, որ գազազած անդրադառնում է դեպի ինձ։ Դեպի ինձ անդրադառնալով, իբրև բանաստեղծի թողնում է մի կողմ ու հայհոյում է իբրև մարդու։

Չկամենալով շոշափել բանաստեղծի երկվության էս խախուտ խնդիրը, իբրե թե նախախնամությունը կամ բնությունը իր ստեղծագործական շունչն ու շնորհքը, մտքի նորությունն ու խորությունը, զգացմունքի նրբությունն ու սրբությունը կարող էր դնել մի բարոյական հրեշի մեջ, ուղղակի հարցնում եմ.

— Բայց ի՞նչ է հանում իմ դեմ Հ. Առաքելյանր, իբրև մարդու դեմ։

Խաչի գյուղացի Վարդան Տեր-Գրիգորյանի բերանից առած, եղբորս դեմ հերյուրած պատմությունը և ինչ-որ ապագայում հանելիք դոկումենտների սպառնալիք։

Ճշմարիտն ասեմ, երբ կարդացի էս մեղադրանքները, որ էնքան հայհոյելուց հետո անում է մի նշանավոր զրպարտիչ ու անվանարկող և տեսա, որ միայն էսքանն է գտնում, ինքս էլ մնացի զարմացած իմ անմեղության ու մաքրության վրա։

Եղածն էս է, էս էլ էնքան անհիմն։ Որովհետև, չէ՞ որ կարոդ է պատահել, որ եղբայրս էլ բացարձակ արդար լինի, և եղբորս դեմ եղած զրպարտության պատասխանը արդեն տպված է նույն «Մշակի» № 22-ում դոկումենտներով։ Երկրորդն էլ, ենթադրենք թե եղբայրս հենց ինքն է արել խիստ կարգադրություններ, իրեն թույլ է տվել ապօրինի վարմունք և կամ մի որևէ կնոջ հետ էս կամ էն պատմությունն է ունեցել, ի՞նչ անեմ ես կամ ի՞նչ կապ ունի դա Հայ գրողների ընկերության գրական երեկույթների հետ։

Եթե խոսում են Լոռու ժողովրդի և հատկապես էս շրջանի ժողովրդի անունից և հարց են հարուցանում, թե ես ինչ վերաբերմունք եմ ունեցել, դրա մասին էլ մի ուրիշ անգամ, երբ խոսք կլինի թուրք-հայկական ընդհարումների, Լոռու

9-145