Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստանում է 5/10, երկիրը (տիեզերքի մեջ) 3/10-ը, իսկ Լուսինը (լուսնի չորս շրջանը) 2/10-ը։


ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԾՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԻ
ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Երկուսից սկսած քանի հոգի ուզեն կարող են խաղալ։

Ամեն մի առած բաժանված է երկու մասի։ Առաջին մասը տպված է սև թղթի վրա, երկրորդ մասը՝ կապույտ։

Սկզբում՝ սև ու կապույտ թղթերը պիտի ջոկել, կապույտը բաժանել խաղացողներին, սևը թափել մեջտեղը։ Ապա խաղացողներից մինը կառնի սև թղթից մինը և բարձր կկարդա։

Ով ունի դրա երկրորդ մասը՝ կպատասխանի ու կծածկի առաջին մասը։ Էսպես կշարունակեն ով շուտ վերջացնի իր ձեռքի թղթերը նա կտանի։

Սկզբում, մինչև առածների անգիր սովորելը, կարելի է առածների համարներն էլ կարդալ։