Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենքից հարգված ու շիտակ մի մարդ է և ընկերաբար խնդրում է գավառի ինտելիգենցիայից՝ օգնել իրեն։

Վերջին անգամ էլ, երբ մոտս էր գրեթե աղաչում էր։

Ասում էր՝

— Արդեն Գավրիլովն էլ է հոգնել, գուցե նա էլ շուտով հեռանա մեզանից։ Ի սեր Աստուծո, մի որևէ գործ գտեք ինձ համար։ Անկարելի բան է գործել ու ապրել մեր մթնոլորտում…

Եվ ահա, մի քանի օր չանցած, երբ կարդացի նրա սպանության լուրը, ինչքան իրեն համար ցավեցի, ավելի ևս նրա համար, թե ինչո՞ւ է էսպես անհնար՝ շիտակ գործել ու ապրել մեր մթնոլորտում…

Ինչո՞ւ են մեր լավ գործիչները ենթարկված վտանգի՝ հալածանքից սկսած մինչև օրը ցերեկով կազմակերպած սպանությունը։ Եվ ի՞նչպես կամ ե՞րբ է գալու սրա վերջը։

Ու պատասխանը շատ է անմխիթարական։

Թե սպասենք էս ժողովուրդը քաղաքակրթվի, դաստիարակվի ու փոխվի, էդ շատ է հեռու։

Թե հույսներս դնենք արդարադատության վրա, էդ էլ արդեն անթիվ փորձերով խրատված ենք ու գիտենք, որ զուր հույս է միանգամայն։ Գիտենք, որ արդարադատությունը մեզանում շատ է անզոր, և նրա անզորությունը հայտնի է ամենքին ու ամենքից առաջ և ամենքից լավ բոլոր տեսակի հանցավորներին, որոնք ամենացինիկ կերպով բացարձակ ծիծաղում են նրա վրա։

Նրանք գիտեն, որ վերջիվերջո ամեն բանի համար հարկավոր են վկաներ և ուլիկա-ունկը։ Եվ վաշխառուներ լինեն, գողեր, ավազակախմբերի հովանավորողներ, թե մարդասպաններ՝ մենակ չեն երբեք, միշտ ունեն իրենց ընկերները, ունեն և իրենց սեփական վկաները իրենց տեղերում, այլև հաճախ իրենց կապերն ու հովանավորողները քաղաքներում, և առաջուց տեսած են ամեն պատրաստություն։ Եվ էս բոլորը մի որևէ տուժած անօգնական մարդու դեմ, բայց ես կասեմ, թեկուզ ուժեղ մարդու դեմ։ Ի՞նչ է